Հոլանդիայի շինարարական կազմակերպությունները հայտարարել են, որ ցանկանում են ստեղծել աշխարհի առաջին արհեստական լեռը:
Նման առաջարկով նախկինում, որպես կատակ, հանես էր եկել նախկին հեծանվորդ Թիյս Զոննեֆելդը:
Առաջարկը գրավել էր մի շարք ներդրողների ուշադրությունը, ովքեր որոշել են իրականացնել աննախադեպ ծրագիրը: Ըստ ներդրողների արհեստական սարը հնարավորություն կտա զարգացնել դահուկային սպորտը:
Արհեստական սարի վրա հետագայում նախատեսվում է կառուցել նաև հոլանդական հայտնի հողմաղացներ` էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:







































