Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը. հանրությունն արժանի չէ այն անհանգստությանը, որն ունի առաջին նախագահը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հայտարարել է, որ Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է Արցախի ժողովրդի ձեռքում։  Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ՝ այն կոնտեքստում, որ հենց նրա օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային սեղանից։

-Ես դեռ  չեմ ծանոթացել իր ասուլիսին։ Եթե երկրորդ նախագահը նման բան  է ասել, ապա ճիշտ է ասել։ Արցախի հարցի լուծումն Արցախի ժողովրդի ձեռքում է։ Ինչպես կորոշի Արցախի հանրությունը, այնպես էլ այդ հարցը կլուծվի կամ չի լուծվի։ Երբ ասում է՝ լուծումն Արցախի ժողովրդի ձեռքում է, չի ասում՝ ժողովուրդը հասնելու է անկախության, պարզապես որոշումը պետք է ընդունի Արցախի ժողովուրդը։ Ես այդ կարծիքի հետ լիովին համաձայն եմ։ Եթե երկրորդ նախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն իր ժողովրդի խնդիրն է, ապա սա անելիքների հստակ ու ստույգ հասցեագրում է։ Այսինքն՝ Ստեփանակերտ արթնացի՛ր, քո իրավունքների տերը եղիր, եղիր սուբյեկտ։

– Դրա համար Արցախը չպե՞տք է լիներ բանակցային կողմ։

-Մեր իրականության մեջ կա գայթակղություն՝ մեկին մեղադրել, մյուսին՝ արդարացնել։ Մինչև 1998 թվականը Մինսկի խմբի համանախագահները կարգավորման առաջարկությունները ներկայացնում էին Երևանին, Բաքվին և Ստեփանակերտին։ Այսինքն՝ Ստեփանակերտն իրավունք ուներ ընդունելու կամ չընդունելու այս կամ այն առաջարկությունները։ Այնուհետև 1999 թվականից սկսած Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտին պաշտոնական առաջարկություն չեն ներկայացրել։ Թե դա ինչպես է տեղի ունեցել, ում մեղքով, ում նախաձեռնությամբ՝ հեռավոր ապագայի պատմաբանի պարզաբանման խնդիր է։ Մենք գործ ունենք ռեալ իրականության հետ։ Նորից եմ կրկնում՝  եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է լինի իր հարցի իրավատերը, ես այդպես եմ հասկանում նրա ասածը, ապա սա միայն պետք է ողջունել։

Ինչքան էլ որ  ծանր լինի այդ պատասխանատվությունն այսօրվա Ստեփանակերտի համար, նա պետք է վերցնի այդպիսի պատասխանատվություն։

-Իսկ նկատելի՞ է այսօր նման ցանկություն Ստեփանակերտի կողմից։

-Ցավոք սրտի, այս պահի դրությամբ ո՛չ։ Բայց ես հույս ունեմ, որ երկրորդ նախագահի այդ հայտարարությունը սթափեցնող կլինի նաև պաշտոնական Ստեփանակերտի, ընդհանրապես արցախյան քաղաքական դաշտի համար, որի մի զգալի հատվածը հույսեր է կապում երկրորդ նախագահի հետ։

-Այսինքն՝ հույսեր է կապում, որ երկրորդ նախագահը նորից կգա իշխանության։

Իշխանության գալու կամ լուծումներ առաջարկելու իմաստով՝ Ստեփանակերտում երկրորդ նախագահի հետ որոշակի հույսեր կապող շրջանակներ կան։ Երկրորդ նախագահի մեջբերումը պետք է սթափեցնող լինի նաև այդ շրջանակների համար։

-Քոչարյանը նաև անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջակին՝ ասել, որ կապիտուլյացիայի շուրջ պետք է ոչ թե կոնսոլիդացիա, այլ դեկոնսոլիդացիա ապահովել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Եթե շատ անկեղծորեն ասեմ, ապա ես ափսոսում եմ, որ առաջին նախագահը նման հարցազրույց է տվել։ Ես մարդկայնորեն ցավում եմ, որ առաջին նախագահը նախաձեռնություն է ցուցաբերել, որովհետև այս հասարակությունը, հանրությունը, թույլ չեմ տա ինձ ասելու՝ այս ժողովուրդը,  արժանի չէ այն անհանգստությանը, որ ունի առաջին նախագահը։ Խեղաթյուրման, մանիպուլյացիայի նման պատկեր պարզապես անպատկերացնելի է։ Առաջին նախագահը օգնության ձեռք մեկնեց Նիկոլ Փաշինյանին, Պողոս Պողոսյանին, Փաշինյանին փոխարինենք Սիմոն Վրացյանով: Առաջին նախագահը շատ պարզ ու միանշանակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է միանա իրենց քննարկումներին, պարզաբանի, թե ինչ գործընթաց է այսօր սկսվել կամ ինչ գործընթաց է եղել մինչ այդ, որպեսզի ընդհանուր կոնսենսուսային որոշում կայացնեն, որի արդյունքում էլ կասեն, որ Հայաստանի ու Արցախի նախագահներն աջակցում են կարգավորման ահա այս դրույթներին։ Ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը։ Եթե կապիտուլյացիա, ապա դա լինում է մեկ անգամ։ Եթե զինադադարի համաձայնագրից հետո Հայաստանին ֆորմալ չի պարտադրվել այս-այս-այս լուծումները, ուրեմն կապիտուլյացիա չկա։ Կա իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխադարձաբար ընդունեն միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հիմա, եթե մենք ասում ենք՝ դա կապիտուլյացիա է, նշանակում է , որ մենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը առ այս պահը դիտարկել ենք որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձգտո՞ւմ։ Մենք ուզում ենք, որ սա՞ լեգիտիմացնենք։ Մի քիչ պետք է տրամաբանության մեջ լինել։ Եթե Հայաստանն ասում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ ասում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, սա ի՞նչ է նշանակում՝ պատերազմի մարտահրավե՞ր։ Մենք պատրա՞ստ ենք պատերազմի, եկեք ռեսուրսները հաշվակենք։ Երբ Ջերմուկը ռմբակոծվում էր, կներեք արտահայտությանս համար, Երևանում ինչո՞ւ էին «ոռնոց» դնում։ Եթե մենք պատրաստ ենք պատերազմի, պետք է պատրաստ լինենք նաև Երևանի ռմբակոծմանը, որովհետև Երևանից Նախիջևան 50 կմ է՝ մայրուղու ճանապարհը, ուղիղ գծով՝ 25-30կմ։ 45 հազարանոց թուրքական բանակը 45 րոպեում կարող է օկուպացնել Հայաստանի ամբողջ տարածքը. սա առարկություն չունեցող  գնահատական է։ Օկուպացիայից հետո կասեն՝ դատապարտում ենք, Թուրքիան պետք է զորքերը հանի, բայց Երևանում մենք մարդ կունենա՞նք։ Հայաստանն Ուկրաինա չէ, որ մի մասում պատերազմ լինի, մյուսում՝ մարդիկ հանգիստ «կիևյան կոտլետներ» վայելեն։ Հայաստանը փոքրիկ երկիր է, թշնամին այսօր կանգնած է 2 ժամ ճանապարհի հեռավորության վրա։

Ես Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը կարդացի, որում նա նշում է, որ Տեր-Պետրոսյանը ոչ թե հայրենիքի, այլ Նիկոլ Փաշինյանի փրկության հարցն է դնում։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու կոչ չկար։ Եվ երկրորդ՝ ինչո՞ւ է այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի թիմը ավելի կոպիտ հակադարձում Տեր-Պետրոսյանին, քան նույն Իշխան Սաղաթելյանը։ Թող այս հարցերին պատասխանեն։

Ի վերջո՝ շատ զգաստացնող մի բան ասեմ։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր հարցազրույցում խնդիր է դրել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է բացահայտի, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչպես եկավ իշխանության։ Եթե ընդդիմությունն իր ներսում խնդիրներ ունի, որը բացահայտվում է արցախյան պատգամավորի միջոցով, ապա այս իրավիճակում գնալ ներքաղաքական բացահայտումների ճանապարհով, բացարձակապես անարդյունավետ է։ Խնդիրը հստակ է՝ Հայաստանը  գնո՞ւմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի, թե՞ ոչ։ Պայմանագրի պայմանները հայտնի են։ Սա Ադրբեջանի հայտնագործությունը չէ, ոչ էլ ուլտիմատում է։ Ուզում եմ, որ այս մեսիջը մեր հասարակությունը հստակ իմանա։ Այնտեղ գրված է՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում, ինքնիշխանության ճանաչում, սահմանների անքակտելիության ճանաչում, տարածքային հետագա պահանջներից փոխադարձ հրաժարում և միմյանց քաղաքական ամբողջության ճանաչում։ Այդ հինգ կետերից  ամենավտանգավորն ու անընդունելին վերջինն է։ Հայաստանի չի կարող ճանաչել Ադրբեջանի քաղաքական ամբողջականությունը, որովհետև որևէ պետություն մեկ այլ պետության քաղաքական ամբողջության երաշխավորը լինել չի կարող։

-Ռոբերտ Քոչարյանի պատասխանից հետո իմաստ ունի՞ շարունակել նախկին նախագահների ձևաչափով հանդիպումները։ Ասում է՝ չենք կոնսոլիդացվի կապիտուլյացիայի շուրջ։

-Ինձ համար այդ արտահայտությունն այլևս էական չէ, որովհետև այսօր ընդդիմությունը կապիտուլյացիա ասելով նկատի ունի, որ Հայաստանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ ընդդիմության՝ դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Հիմա եթե երկրորդ նախագահն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է իր հարցի իրավատերը լինի, փաստացի ակնարկում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև  փոխադարձաբար տարածքային ամբողջականության պայմանագիրը չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Ես այդպես եմ համարում, մնացածը քարոզչություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում