Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

Այդ գործընթացը սկսելու միակ հնարավոր ճանապարհն այն է, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը:

 Վերջին օրերին ռուսական կողմից, մասնավորապես, Պուտինի կողմից հնչում է հորդոր, կոչ, որ պետք է տարածքային վիճելի հարցերը լուծվեն, որ լուծման բանալին համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքն է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով եռակկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ ռուսական կողմից խորհրդատվական աջակցությամբ: Հիմա երբ ուժի կիրառմամբ Ադրբեջանը նման քայլեր է անում, չկա խաղաղ միջավայր, ինչպես պետք է իրականացվի դելիմիտացիան:

Եթե չկա խաղաղ միջավայր, չի կարող սահմանագծում լինել: Առաջին հերթին, նախքան սահմանագծում սկսելը պետք է Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս գան գրաված տարածքներից, վերադառնան խորհրդային սահմաններին, հետո նոր գործընթացը սկսվի: Հակառակ դեպքում կստացվի, որ այնտեղ, որտեղ Ադրբեջանը կանգնած է, դա իր սահմանն է: Այդպես չէ: Նայեք մինչև 1980-ական թվականների վերջերը հրատարակած խորհրդային սահմաններին, կտեսնեք, որ այդպես չէ, իրենք գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքը և պետք է հետ գնան նախքան որևէ բանակցություն սկսելը:

Ըստ էության, հիմա սահմանագծման մասին խոսելը նպատակահարմար չէ որևէ քարտեզի հիման վրա՞:

Հնարավոր չէ, երբ գողը մտել է ձեր տուն, դու ոստիկան ես կանչում, առաջին հերթին պետք է գողին տնից դուրս հանեն: Հիմա մտել են մեր հողը գրավել են ու ասում են՝ եկեք սահման գծենք: Արդեն ինքը կանգնել, ասում է՝ սա իմ հողն է: Այդպիսի պայմաններում ինչպե՞ս կարելի է սահմանագծում անել:

Առհասարակ, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ռուսական կողմի ունեցած քարտեզներին թողնելը ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում:

Մենք ճար չունենք, պետք է սկսենք Խորհրդային Միության սահմաններից, բայց մեր նպատակը պետք է լինի վերադառնալ 19201923 թվականների քարտեզների սահմաններին, որի մասին Պուտինը հայտարարեց, որ դա ունի միայն Ռուսաստանի գլխավոր շտաբը: Մինչև հիմա Մոսկվան այդ քարտեզները մեզ չի տվել, ինչո՞ւ: Մենք պետք է պահանջ ներկայացնենք, որ այդ քարտեզները մեզ տան: Դրանք մեր սահմաններն են, ինչու չեք տալիս քարտեզները: Իսկ մենք գիտենք, որ այդ քարտեզների հիման վրա Խորհրդային հանրագիտարանում տպվել է փոքր քարտեզ, որտեղ բոլոր տարածքները, որոնք Ադրբեջանն ասում է՝ իրենցն է, Հայաստանի տարածքում է, այդ թվում Ալ լճերը, Արծվաշենը, անկլավներ չեն եղել Հայաստանում,: Այդ քարտեզում Հայաստանն ու Արցախը սահմանակից են, միայն Աղավնո գետն է նրանց բաժանում: Դա 1926 թվականի խորհրդային քարտեզ է: Մենք պետք է վերադառնանք գոնե դրան, դեռ Նախիջևանի մասին չեմ խոսում: Իսկ Ադրբեջանը, ըստ իր Սահմանադրության, ասում է՝ մենք ժառանգորդն ենք 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության և նրա սահմաններն ենք ճանաչում: Շատ լավ, նրա սահմանների մեջ ոչ մի անկլավ չի եղել Հայաստանում, մինչև 1936 թվականը, նաև այդ ժամանակ Նախիջևանը Ադրբեջանինը չէր, ոչ էլ Ղարաբաղն էր իրենը:

Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը այդ տարածքների հարցը շատ հստակ չդրեց, նշանակում է արդյոք, որ  Ռուսաստանն այստեղ իր խաղն է խաղում:

Տարածքների հարցը հստակ չեն դնում, որովհետև գիտեն, որ կեղծում են: ՀԱՊԿ-ն ասում է՝ քանի որ պաշտոնական սահման չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, մենք չենք կարող օգնել: Պաշտոնական սահմանն իրենք են, Ռուսաստանն է գծել 19291970 թվականները: Դա վավերացրել են թե Ադրբեջանը, թե Հայաստանը: Հիմա Խորհրդային Միության նախկին բոլոր հանրապետությունները այդ խորհրդային քարտեզների վրա են հիմնված, ինչպե՞ս է, որ բոլորն ընդունելի են, միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը ընդունելի չէ: Դա արդեն տրամաբանությունից զուրկ է: Ռուսաստանի տարածքն ամբողջովին մյուս հանրապետությունների հետ հենց այդ քարտեզներով է որոշված: Այդ ինչպե՞ս եղավ, որ մերը չեն որոշում այդ քարտեզներով:  Քաջություն է պետք այս ամենը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար:

Կարծում եք՝ շատ հստակ պետք է դրվեր սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում, թե ընդհանրապես ինչ մեխանիզմներ պետք է կիրառվեն այդ գործընթացո՞ւմ:

Ընդհանրապես այդ գործընթացը սկսելու միակ հնարավոր ճանապարհն այն է, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքից, որից հետո կարող ենք նստել սեղանի շուրջ: Այլապես որևէ սահմանազատում հնարավոր չէ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում