Saturday, 13 06 2026
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում

«Եղնիկներում» խոշտանգված զինվորը հուղարկավորվեց (բացառիկ տեսանյութ, լուսանկարներ դիահերձարանից)

Օգոստոսի 26-ին ինն ամիս առաջ ԼՂ զորակոչված զինծառայող Աղասի Աբրահամյանը դաժանաբար սպանվել է: Նա արտագնա աշխատանքի էր մեկնել հորեղբոր մոտ Ռուսաստանի Դաշնություն և ինն ամիս առաջ վերադարձել էր հայկական բանակում ծառայելու համար: Հորեղբայրը պնդել էր չգնալ, մնալ աշխատելու և ընտանիքն էլ տեղափոխել, սակայն Աղասին համառել էր, որ իսկական տղամարդը պետք է ծառայի բանակում:

Մայրը՝ Սուսաննան, վերջին անգամ տղայի ձայնը լսել է մահից երկու օր առաջ, տղան խոստացել էր զանգել, փոխարենը երկու օր հետո զանգել էին տղայի մահվան լուրը հայտնելու, թե իբր հատապտուղ է կերել, թունավորվել, հետո, թե տղան էպիլեպսիա հիվանդությամբ է տառապել, ընկել է, և այլ անհեթեթ բացատրություններ: Սակայն արդեն պարզ է դատաբժշկական եզարակցությունը, ըստ որի՝ ուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր գլխի, իրանի, վերջույթների շրջանում: Բացի այդ, դատաբժշկական քննությանը հարազատներից շատերն են ներկա գտնվել և նկարահանել մարմնի վրայի արյան հետքերը, հարվածները, կապտուկները, գլխուղեղին հասցված վնասները և այլն:

Տիկին Սուսաննան պատմում է, որ մինչ այս տղան երբեք չի բողոքել բանակից, ասել է, որ ամեն բան կարգին է, սակայն վերջին զանգի ժամանակ անտրամադիր է եղել, մորն ասել է՝ չքնի, սպասի իր զանգին, բայց էլ չի զանգել: «Ամեն անգամ ասում էր՝ մամ ջան, ամեն բան լավ է, լավ ղեկավարություն ունեմ, մի անգամ չի դժգոհել, հավատացեք, մի պաչկա սիգարետի գումար չեմ ծախսել իր համար: Իմ երեխային շատ առողջ ուղարկել եմ բանակ, անցել է բժշկական կոմիսիա, ես թուլամորթ ջահել չեմ ունեցել, շատ խելացի ու պինդ ջահել եմ ունեցել: Սա վայրագություն է, էս դեպքին բացատրություն չկա»,- հեկեկում էր մայրը: Սպայական կազմից չեն եկել, միայն Մարգարիտա Խաչատրյանն (Մորոզ) է եկել, օգնության ձեռք մեկնել ու գնացել:

Աղասի Աբրահամյանի հարազատներից շատերն են մասնակցել դիահերձմանը և մանրամասն նկարահանել են, թե ինչ կապտուկներ, արյան հետքեր, քերծվածքներ կան. «Երիկամների շրջանում հարվածներ, ականջը կտրված, տեսեք, դուք էլ նայեք՝ կտեսնեք, անգամ ձվարաններն էին կապտած: Տեսեք՝ նկարի միջի տղան նմա՞ն է դագաղում պառկածին… նրան գազանաբար մորթել են»,- ասաց Աղասու հորեղբայրը: Բարեկամներից մեկը բողոքում է, որ մյուս սպանված զինծառայողներին ինչ արեցին, որ այս մի գործին ընթացք տան, բա հայրենիքի զինվորին այսպե՞ս են պաշտպանում, և քանի դեռ չի բացահայտվել մի դեպք, այսպիսի դեպքերը բանակում դեռ կշարունակվեն: Ի դեպ, այսօր Աղասի Աբրահամյանի հուղարկավորման արարողությանը ներկա չէր որևէ սպա կամ ՊՆ որևէ ներկայացուցիչ: «Այսպես են հողին հանձնում իրենց զինվորին»,- ասում են հարազատները: Հարևաններից մեկն էլ նշեց, որ այսօր զինվորին տանում են ոչ թե հայրենիքին, այլ գեներալներին պաշտպանելու:


 


 


 


 


 


 


 


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում