Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Խիստ հակահայկական ASIM-DER-ը դիմել է Անկարայում Վրաստանի դեսպանին՝ Թբիլիսիում «Անիրավությունների վրան» բացելու խնդրանքով

Թուրքական Erzurumgazetesi թերթի փոխանցմամբ՝ Իգդիրում գործող և խիստ հակահայկական ուղղվածություն ունեցող, այսպես կոչված «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIM-DER) կազմակերպությունը դիմել է Անկարայում գտնվող Վրաստանի դեսպան Տարիել Լեբանիձեին՝ Թբիլիսիում «Անիրավությունների վրան» անվանմամբ իրենց մասնաճյուղը բացելու խնդրանքով։ Այս մասին հայտարարել է ASIM-DER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը։

Վերջինս Թբիլիսիում «Անիրավությունների վրան» բացելու անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ Վրաստանի բնակիչներն իրազեկվեն 1915 թվականին «հայերի կողմից» թուրքերի սպանդի, զուլումի, կտտանքների մասին։

Գյուլբեյը նշել է, որ իրենք իրենց մասնաճյուղերը բացել են Թուրքիայի մի շարք վայրերում, և այժմ եկել է հարևան երկրների հերթը։ Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև եվրոպական երկրներն ու Ռուսաստանի կովկասյան հատվածը։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին էլ ASİM-DER-ը դիմել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ կոչ անելով Թուրքիայից արտաքսել ապօրինի բնակվող հայերին. «Թուրքիայում ապօրինի բնակվող հայերն ու հայ զբոսաշրջիկներն ազատորեն շրջում են մեր երկրում։ Հանդիսանալով հասարակական կազմակերպություն՝ մենք անհանգստացած ենք նրանից, որ մեր երկրում ազատորեն շրջելուց և այն լքելուց հետո հայերը սկսում են զբաղվել թուրք ազգի ու պետության դեմ հակաքարոզչությամբ։

Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած ստամբուլյան ցույցերը, որոնց կարգախոսն էր՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ ենք», ցույց տվեցին մեր երկրում ապօրինի բնակվող հայերի ստվար լինելը։ Հայ հարուստ գործարարներն իրենց հովանավորության տակ են վերցնում Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամեն առիթով հակաթուրքական կոչեր է հնչեցնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում