Thursday, 11 06 2026
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում

ԵՄ-ը ողջունում է փոքրամասնությունների ունեցվածքի վերադարձի՝ Թուրքիայի որոշումը. Շտեֆան Ֆյուլե

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն գոհունակությամբ է ընդունել օրեր առաջ թուրքական կառավարության ընդունած այն հրամանագիրը, որով նախատեսվում է 1936 թվականին երկրի ոչ մուսուլման փոքրամասնություններից խլված կրոնական ունեցվածքի վերադարձ։

Այս կապակցությամբ Ֆյուլեն հայտարարել է. «ԵՄ-ը ողջունում է ոչ մուսուլման փոքրամասնություններին պատկանող ունեցվածքի վերադարձման մասին Թուրքիայի կառավարության ընդունած որոշումը։ Այդ ամենը դրական է և գործնականում իր ներդրումն ունի երկրի կրոնական ազատություններին հարգանք ցուցաբերելու հարցում»։

Իսկ Թուրքիայի գծով Եվրախորհրդի զեկուցող Ռիա Օմեն-Ռույտենն իր հերթին նշել է, որ Թուրքիան ճիշտ ճանապարհին կարևոր քայլ է կատարել։

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Ֆյուլեն հայտարարել էր. «Թուրքիայում մուսուլման չհանդիսացող կրոնական համայնքները բախվում են մի շարք խնդիրների, Թուրքիան պետք է երաշխավորի կրոնական ազատությունները։ Միջնակարգ դպրոցներում շարունակում են պարտադիր մնալ կրոնական մշակույթի և էթիկայի դասերը։ Միսիոներներն ընկալվում են որպես տարածքային ամբողջականության ու մուսուլմանական կրոնին սպառնացող վտանգ։

Ալևիների ու ոչ մուսուլմանական կրոնական համայնքների հետ թուրքական կառավարության սկսած երկխոսությունը դեռևս որևէ կոնկրետ արդյունք չի տվել։ Թուրքիան՝ որպես ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկիր, պարտավոր է ապահովել իր բոլոր քաղաքացիների ազատ դավանանքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում