Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի Նախագահը նոր արեց պատմական կարևորության հայտարարություն, որը կարող է այս ծայրահեղ դժվարին իրավիճակում փրկել թե Արցախը և թե Հայաստանը, մեկի անվտանգությունն ու ամբողջականությունը մյուսից ուղիղ կախվածության մեջ չդնելով ու դրանով հանդերձ ոխերիմ հարևանի օրակարգը ձախողելով։ Իսկ այդ օրակարգն է Հայաստանին շանտաժի ենթարկել՝ Հայաստանի առջև Արցախի փոխարեն տարածքային պահանջներ դնելով ու հատկապես «Զանգեզուրը» նույն հարթության վրա դնելով։
Հայաստանի ու Արցախի միջև դերաբաշխումն այսպիսով պաշտոնական բնույթ է կրում։ Ոչ թե Հայաստանն է որոշելու Արցախի ճակատագիրը, այլ իրենք՝ Արցախի իշխանությունները։ Դա նշանակում է բանակցել ոխերիմի հետ և, հույս ունեմ, նաև միջազգային հանրության համար դրանով իսկ սուբյեկտ դառնալ։ Սա նաև ինչ որ առումով Արցախի Կոսովոյացման սկիզբ է։