Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ինչպես ինքն իր խոսքում ասաց՝ եկել էր պարզելու Հայաստանի կարիքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արվեստագետ Սասուն Քոսյանը:
Քոսյանը նշեց, որ առաջիկայում պետք չէ սպասել մեծ փոփոխություններ, բայց որ ինչ-որ բան եռում է՝ ակնհայտ է․ «Արտաքին քաղաքական կուրսի փոփոխության ականտես ենք լինելու, թող դա չլինի հապճեպ»:
Քոսյանի խոսքով՝ ռազմական օգնությունը գոյաբանական հարց է Հայաստանի համար․ «Հայաստանում ռազմական վակուում է, Փելոսին կարևորեց հանդիպումը Պապիկյանի հետ: ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. Դուրս գալու եզրին ենք»: