Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

ԱՄՆ-ից կարող ենք ավելին պահանջել, Նենսի Փելոսիի այցը Հայաստան խիստ կարևոր է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, հայտնի դարձավ, որ Հայաստան է ժամանելու ԱՄՆ Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ով այստեղ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի պայմաններում ինչպե՞ս եք գնահատում այս այցը, ի՞նչ նշանակություն ունի այն։

-Մենք շատ բարձր ենք գնահատում Նենսի Փելոսիի այցը Հայաստան։ Շատ կարևոր ենք համարում, որ  նման բարձր պաշտոնյան իր աչքերով տեսնի ինֆորմացիան ու այն փոխանցի իր գործընկերներին։ Մի բան է մամուլի հաղորդագրությունները, այլ բան է սեփական աչքերով տեսնել ու համոզվելը։

ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենն էլ ասել է, որ կան փաստեր, որ այս հարձակումը սկսել է Ադրբեջանը։ Շատ կարևոր է այդ փաստերը տեսնել տեղում։ Թե ինչ կլինի այդ այցից հետո՝  դժվար է ասել։ Բայց  մենք կարծում ենք, որ այս այցը կօգնի վերջապես վերհանել ճշմարտությունը։ Այս իրադարձությունն իսկապես շատ կարևոր է։ Նենսի Փելոսին այն պաշտոնյաներից է, ում ԱՄՆ-ում լսում են, կարծիքի հետ հաշվի նստում։

-Դուք այս այցը կապում եք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի՞, թե՞ նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունների հետ, որտեղ հայ համայնքի կարծիքը կարևոր է լինելու։

-Ավելի շատ սահմանին տեղի ունեցածի համատեքստում։ Ձեր նշած ընտրություններն իհարկե ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են, կոնգրեսականներից շատ ջանքեր են պահանջում։ Բայց կարևոր է, որ այս ամենի համատեքստում Հայաստանը ևս ուշադրության կենտրոնում է։ Երբ 2020 թվականին պատերազմ եղավ, պատճառաբանություն էր բերվում, թե ԱՄՆ-ում ընտրություններ են, դրա համար չկա հետաքրքրություն, բայց հիմա նորից ընտրություններ, ընդ որում՝ շատ կարևոր, բայց Նենսի Փելոսին գալիս է։ Մենք չենք կարող մատերի արանքով նայել այս այցին, մեծ աշխատանք կա տանելու։

-Մենք հայամետ կոնգրեսականներից հստակ հայտարարություններ ենք լսում, Ադրբեջանին պատժող օրինագծեր են առաջ քաշում։ ԱՄՆ Պետքարտուղարն էլ հայտարարել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել հայ-ադրբեջանական խնդրով։ Ինչպե՞ս անել, որ հայտարարություններից բացի լինեն նաև հստակ գործողություններ՝ պատժամիջոցների ու ագրեսոր պետություն հռչակելու տեսքով։ Կարո՞ղ ենք հասնել  նրան, ինչ այսօր ստանում է Ուկրաինան։

Մենք կարող ենք ԱՄՆ-ից պահանջել ավելին, բայց սպասելիքներն ավելի հստակ կլինեն տիկին Փելոսիի այցից հետո։ Իհարկե այդ բոլոր հայտարարություններն ու կոչերը շատ կարևոր են, բայց մենք կարող ենք ավելին պահանջել։ Եվ երբ այդ պահանջի կոնտեքստում նա գա Հայաստան ու իր աչքերով տեսնի տեղի ունեցածը՝ շատ ավելի ազդեցիկ կլինի։

-Վերջին իրադարձությունների ժամանակ ԱՄՆ-ն աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում, ԱԺ նախագահը նույնիսկ նշեց, որ հրադադարը հնարավոր է եղել հաստատել մեծամասամբ ԱՄՆ-ի ջանքերով։Կարծում եք՝ սա կօգնի՞ թուլացնել Ռուսաստանից մեր ունեցած կախվածությունը։

Սա մեկ քայլով հնարավոր չի լինի անել։ Բայց Հայաստանը կարող է աշխատել այդ ուղղությամբ։ Մենք բոլորս գիտենք,թե Հայաստանն ինչ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, դա գիտեն նաև ԱՄՆ-ում։ Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի կարող աշխատել Հայաստանի հետ ու բարեկամ երկիր համարել։ Մենք այդ ուղղությամբ  պետք է ամեն օր աշխատենք, մեկ օրվա անելիք չէ։ Այո՛, այս իրադարձությունները ցույց տվեցին ԱՄՆ-ի  իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, հերթը Հայաստանի պատասխանինն է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում