Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Փակ շրջանից դուրս գալու Հայաստանի ելքը

Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հանրային շրջանակներում վերստին խթանեց «հավերժական» դարձող «դիսկուրսը» կամ բանավեճը, հաճախ վիճաբանությունը Հայաստանի «դաշնակից» փոխելու կամ կուրս փոխելու մասին: Գործնականում, սա մեծ հաշվով ավելի պարզ բնորոշվում է «ռուսամետության» և «արևմտամետության» բանավեճ կամ պայքար, որի ներկայիս բովանդակությունն ու որակը սակայն ավելի շուտ վերածվում է Հայաստանի դեմ պայքարի, քան Հայաստանի համար օգտակար մտքերի ձևավորման: Եթե շատ մարդիկ, հանրային շատ շերտեր այսօր կամ երկու, կամ վեց տարի առաջ են «բացահայտել», որ Ռուսաստանը չի գնալու Ադրբեջանի դեմ հանուն Հայաստանի, ինքս այդ մասին խոսել եմ դեռևս 2011-12 թվականներից: Բայց, դրա մասին խոսելն այլևս անիմաստ է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա վաղուց արդեն աղետալի հետևանքով դրսևորված փաստ է, այլ որովհետև խոսելը չի փոխում ոչինչ: Մեր խնդիրը այդ հարցի լուծում գտնելն է: Դրա ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանի հանրային միտքը:

Մեզ հետ տեղի ունեցածը, ու նաև աշխարհում մի քանի այլ ուղղություններում տեղի ունեցողը ակնառու է դարձնում նաև, որ իբրև լուծում ոչ միայն պարզունակ, այլ նաև չափազանց վտանգավոր է՝ «Ռուսաստանը թողնենք ու գնանք Արևմուտք» տրամաբանությունը: Եվ հարցը Ռուսաստանը չթողնելը չէ: Հարցն այն է, թե այդ գործընթացը ինչ գին կարող է արժենալ Հայաստանին: Որովհետև, Ռուսաստանը դրա համար մեզ պատժելու է Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքով: Իսկ նրանք բնականաբար երազում են այդպիսի մի վիճակ, որով կլուծեն երկու հարց՝ կպատժեն Հայաստանին, ու ռազմավարական իմաստով նաև Ռուսաստանին: Կխանգարի՞ դրան Արևմուտքը: Հնարավոր է, բայց մի դեպքում, երբ Հայաստանը կկարգավորի իր հարաբերությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որովհետև Արևմուտքը ևս բոլորովին մտադիր չէ և ցանկություն չունի հանուն Հայաստանի գնալ Ադրբեջանի դեմ:

Փոխարենը, այդ իմաստով ներկայումս բավարար հարմարավետ է, որ այդ ամենի ամբողջ պատասխանատվությունը ռուսների վրա է: Ինչու՞ այդ բեռը վերցնեն նրանց վրայից, թող մնան ու ճզմվեն դրա տակ: Հատկապես, որ այդ իրավիճակը իրենց հնարավորություն է տալիս հայկական հանրության մոտ ընկալվել լավ դաշնակցի օրինակ, որի ճանապարհը փակում են վատ ռուսները: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման գործընթացը շատ բարդ է, և թերևս ավելորդ է մեկնաբանել, թե ինչու: Եվ բարդ է նաև նրանով, որ այդ կարգավորման արևմտյան միջնորդությունը տեղավորվում է այն բովանդակության շրջանակում, որի մասին դեռևս ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը խոսեց իր խորհրդարանական հայտնի ելույթում՝ «նշաձողի» մասին: Թե այն, որ արևմտյան խաղացողները ողջունեցին դա, թե հետագա գործընթացները հաստատեցին, որ առաջարկվող բովանդակությունը համապատասխանում է այն ամենին, ինչ արտահայտվեց ելույթում: Ըստ էության ստացվում է բավականին փակ մի շղթա, որից ելք գտնելը միմիայն Հայաստանի խնդիրն է, բեռը, անելիքը, և այդ հարցում Հայաստանը կարող է, պարտավոր է աշխատել բոլորի հետ, բոլոր ուղղություններով, բայց հույս պետք է դնի միմիայն իր վրա՝ իր պաշտպանական կարողության, բայց նաև ամենից առաջ իր դիվանագիտական-քաղաքական մտքի, որպեսզի հնարավորինս զրոյանա արդեն ռազմական մտքով պաշտպանվելու անհրաժեշտությունը: Ըստ այդմ, խնդիրը լուծելու համար պետք է մոբիլիզացվի Հայաստանի մտավոր ներուժը: Դա պահանջում է վերկուսակցական կամ վերներքաղաքական մոտեցումների գերակայություն: Բարդ է, բայց անհրաժեշտ՝ հանուն մեր զինուժի և հանուն պետականության:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում