Եթե նույնիսկ խաղաղության համաձայնագիր կնքվի, ցկյանս չի լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Օքսֆորդ համալսարանի դասախոս, Սփյուռքի Հետազոտության Ծրագրի ղեկավար Հրաչ Չիլինկիրեանը:
Ըստ Չիլինկիրեանի` միջազգային քաղաքականության մեջ անցյալը իմաստ չունի, այսօրն է. «Պետք է մտածենք` ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Չպետք է հույսը դնել գերտերությունների վրա, պետք է տեսնենք` ինչն է մեր շահերից բխում»: