Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իմ հայը Ռազմիկ Պետրոսյանի տեսակն է: Անկախության տարիներից ի վեր հայրենիքին սպառնացող բոլոր իրադարձությունների կիզակետում անխոնջ պայքարող հերոսը:
Իմ հայը հայրենիքի նկատմամբ սերը ճառերով, պոռոտախոսությամբ չի արտահայտում: Նա զենքը ուսին կռվում է, նա երիտասարդ և անփորձ զինվորի կողքին է, յուրաքանչուր զինվորի անմահության ցավը հոգում՝ թև ու թիկունք է կանգնում բանակին:
Չի՜ ընկրկում, չի՛ տրտնջում, չի՛ հուսալքվում: Ռազմիկը հայրենիքիս ռազմիկն է. քաջ ու լավատես:
Կեցցե՛, իմ հայը 🙏
Կեցցե՛, իմ Զինվորը 🙏
Կեցցե՛ Հայաստանս 🙏












































