Thursday, 02 07 2026
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի

Ադրբեջանն օգտվում է ՌԴ-ում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի. Զատուլին

Ռուսաստանի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու այնքան էլ հեշտ չեն, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։

Այս մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին ասել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն ու նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին:

«Հրետակոծությունը, ցավոք, տխուր իրականություն է: Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի: Ինձ թվում է՝ սա երկու տարի առաջ տեղի ունեցածի հետեւանքն է, որ մենք հիմա քաղում ենք և ես կարծում եմ, որ այստեղ մենք դեռ պետք է հասկանանք Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների թիկունքում, որպես դրդող»,-ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանը հեռու կմնա ռազմական գործողություններին միջամտելուց այն ժամանակ, երբ «հանգստացնի» Ադրբեջանին:

Ռուսաստանը փորձում է դիվանագիտական միջոցներով առաջընթացի հասնել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ըստ Զատուլինի, Ռուսաստանը պետք է ամեն կերպ կանխի հակամարտությունը, անհրաժեշտության դեպքում պետք է մարտական պատրաստականության բերի Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչը միանգամայն բնական ռեակցիա է իրավիճակի սրմանը։

«Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը: Պուտինի և Էրդողանի առաջիկա հանդիպմանը, կարծում եմ, այս հարցերը կքննարկվեն»,-ընդգծել է Զատուլինը: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է, ուղղակիորեն չի ազդում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, բայց դա Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանք է։ Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան ամեն ինչ անում են կարճ ժամանակահատվածում առավելագույն հնարավոր արդյունքների հասնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում