Ստամբուլի Սարիերի առևտրի կենտրոնում վիճաբանությունը վերածվել է փոխհրաձգության։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, առևտրի կենտրոնում տեղի ունեցած զինված բախման հետևանքով վիրավորվել է վեց մարդ։ Վիճաբանությունը ծագել է երկու խմբի միջև, և որոշ ժամանակ անց այն վերաճել է ծեծկռտուքի։ Կողմերն ատրճանակներից կրակել են միմյանց վրա, արձակվել է 12 փամփուշտ։ Միջադեպի մասնակիցների թվում են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։