Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գրծողությունների համատեղ համապարփակ պլանին վերադարձն այս պահին առաջարկվող պայմաններով վտանգավոր սխալ կլիներ: Սեպտեմբերի 12-ին այս կարծիքն Է հայտնել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Միջուկային համաձայնագրին վերադառնալն ընթացիկ պայմաններով վտանգավոր սխալ կլիներ: Պատժամիջոցների վերացումը եւ հարյուր միլիարդավոր դոլարների ներարկումը Իրանում կհանգեցնեն ահաբեկչության ալիքների ոչ միան Մերձավոր Արեւելքում, այլեւ Եվրոպայում»,- ասել Է Լապիդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: