Ինչպես հաղորդում է The Los Angeles Times-ը, Լոս Անջելեսի դատարանում երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Հայաստանից 2003 թ. ԱՄՆ տեղափոխված նախկին զինվորական, 65-ամյա Ալբերտ Տեր-Սարգսյանին: Ոստիկանությունը պարզել է, որ Ալբերտը փորձել է սիրահետել ոմն Կարինե Հակոբյանի, սակայն չհասնելով որևէ արդյունքի՝ վրեժ է լուծել նրա ընտանիքից:
Ոստիկանության տեղեկություններով՝ Տեր-Սարգսյանը նախ սպանել է Կարինեի ամուսնուն և փոքր աղջկան, ապա հինգ ամիս անց կրկին մերժում ստանալուց հետո սպանել է Կարինե Հակոբյանին: Զենքի ձգաբանական փորձաքննությունից հետո նաև պարզվել է, որ Ալբերտ Տեր-Սարգսյանը սպանել է նաև մարմնավաճառ Ջուլի Քեյթսին: