ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կդադարեցնի իր արձակուրդը և կմասնակցի Լիբիայի հարցով միջազգային շփման խմբի համաժողովին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Սեպտեմբերի 1-ին Փարիզում կայանալիք համաժողովում պետք է քննարկվեն Լիբիայի ընդդիմությանն աջակցելու հնարավոր միջոցները: Բարձրացվելու է նաև Քադաֆիի և ռեժիմի սառեցված հաշվեհամարներից ընդդիմությանը գումարներ տրամադրելու հարցը: