Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ադրբեջանը կցանկանա հնարավորինս ճնշել Հայաստանին ու մեկուսացնել, բայց Իրանի շահը դա չի ենթադրում

Հաջորդ շաբաթ Բաքվում Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկելու են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցությունը։ Այդ մասին օրերս հայտնեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:

Փորձագետները բազմիցս նշել են, որ Հյուսիս-Հարավ տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական ուղին և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես ձեռնտու է, որ անցնի Հայաստանի և Վրաստանի տարածքներով, իսկ դրա համար անհրաժեշտ է որոշ ճանապարհային ենթակառուցվածքներ բարելավել: Այն դեպքում, երբ Իրանը Ռուսաստանին ամենակարճ ճանապարհով կապող Կասպից ծովի ուղին է գործում, և Ադրբեջանով անցնող ու գործող ցամաքային ճանապարհներ էլ կան, կարելի է ենթադրել, որ Հյուսիս-Հարավի ենթակառուցվածքները կրկին այդ երկրով զարգացնելու լոբբինգը հենց Բաքվից է արվում, իսկ նպատակը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներից Հայաստանին առավելագույնս մեկուսացնելն է:

Իրանահայ քաղաքական մեկնաբան, Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի կարծիքով՝  բոլոր երկրները մշտապես աշխատում են այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ։ Եվ այդ առումով, ըստ մեր զրուցակցի, Իրանը մտածում է թե՛ Հայաստան-Սև ծով-Եվրոպա ճանապարհի և թե  ադրբեջանական ճանապարհի մասին․ «Իմիջայլոց դրա հետ մեկտեղ ձգտում է պահել բարիդրացիական հարաբերություններ բոլոր երկրների հետ, որ մեկը հանկարծ չմտածի, որ ավելի բարձր դիրքում է, քան մյուսը։ Իրանի նախագահը, արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ Իրանի համար սկզբունքային քաղաքականություն է հարևանների հետ բարեկամական հարաբերություններ ունենալ ու դրանք ընդարձակել բոլոր ուղղություններով՝ սկսած քաղաքական, առևտրատնտեսական հարաբերություններից, վերջացրած նաև անվտանգության ոլորտը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նշում է, որ  տարածաշրջանային երկրներին ձեռնտու է Ադրբեջանին պահել որոշակի սահմաններում, որպեսզի այս ռեգիոնի երկրների շահերին հակասող քայլերի չդիմի․ «Այսպես կոչված միջանցքը, որի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել դեպի Թուրքիա, Իրանի համար կարմիր գիծ է։ Իրանը ոչ միայն դեմ է, այլ անգամ ավելորդ է համարում խոսել այդ մասին։ Իրանի կարծիքով՝ հարևան երկրները պետք է հասկանան մեկը մյուսի շահերը ու իրենց քաղաքականությունը ճշտեն ընդհանուր շահերի ու մյուսին չոտնահարելու սկզբունքով»։

Դիտարկմանը,  թե Հյուսիս-Հարավի ենթակառուցվածքները կրկին Ադրբեջանով զարգացնելու լոբբինգը հենց Բաքվից է արվում, իսկ նպատակը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներից Հայաստանին առավելագույնս մեկուսացնելն է, Մովսես Քեշիշյանն  ասաց․ «Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիրը այն է, թե  ինչպես իրեն կդրսևորի Իրանը։ Ինչպես սկզբում նշեցի՝ այստեղ կա այլընտրանքային ճանապարհների հարց։ Այսինքն՝ Ադրբեջանն իր տարածքով գնալու խնդիր ունի, Հայաստանն՝ իր։ Այստեղ  ոչ միայն իրանական կողմի մտածելու հարցն է, այլ նաև Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես անի, որ Իրանն օգտվի հայկական այլընտրանքից։ Իրանական կողմը, համենայնդեպս, մշտապես շեշտում է, որ իր համար կարմիր գիծ է սահմանների հարցը, հատկապես Հայաստան-Իրան սահմանի անխախտելիության կարևորությունը։ Անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ է ցանկանում, Իրանն իր քաղաքականությունը կառուցում է սեփական շահերից ելնելով։ Բնականաբար Ադրբեջանը կցանկանա հնարավորինս շատ Հայաստանին ճշտել, բայց չեմ կարծում, թե կկարողանա  այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Իրանը պարտավորված հայտնվի փակ շրջանակում։ Իհարկե կա նաև շահերի հարց ինչպես են իրենք բացատրում իրենց շահերը։ Ռուսական կողմն  ինչպես է պատկերացնում իր շահերը, ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Այստեղ թելադրող կողմը, քաղաքականություն ճշտողը  վստահաբար Ադրբեջանը չէ։ Բնականաբար Բաքուն կփորձի նման քայլեր անել, բայց հաջողության հասնելու հավանականությունը ես չեմ տեսնում»։

Մեր զրուցակիցը նշում է՝ Հայաստանը չի կարող աշխատանք չկատարել․ «Իհարկե որոշակի չափով Հայաստանն իր գործն անում է, բայց հնարավորինս աշխուժություն է պետք։ Դա երբեք չի խանգարի Հայաստանին։ Հայաստանը պետք է աշխատի տարբեր երկրների հետ՝ չզիջելով մյուսներին։ Այսինքն՝  չպետք է սեփական շահերը զոհաբերի ուրիշների շահերին։ Ընդհանուր շահերն Իրանի հետ՝ ի՞նչ են տալիս Հայաստանին, ի՞նչ առաջնահերթություններ կան։ Եթե Հայաստանը նայի միայն մեկ կողմին՝ վստահաբար կտուժի։ Պետք է օգտվել և՛ իրանական և՛ ռուսական և արևմտյան հնարավորությունից՝ թե՛ ճանապարհների, թե՛ քաղաքական և թե՛ ինչու ոչ նաև անվտանգային առումով»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում