ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ կոչ է արել վավերացնել միջուկային փորձարկումների դադարեցման պայմանագիրը, որն առանց վավերացման ոչ մի արժեք չունի: Այս պայմանագիրն ընդունվել է 1996 թ., սակայն ՄԱԿ-ի անդամ միայն 154 երկիր է վավերացրել այն: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Պայմանագիրը չեն վավերացրել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Իսրայելը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Պակիստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Հյուսիսային Կորեան և այլն: «Երկրների կողմից ինքնակամ արգելք մտցնելը բավարար չէ աշխարհում անվտանգության ապահովման համար, անհրաժեշտ է նման փորձարկումների արգելման պայմանագրի վավերացում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:









































