Այն փաստը, որ խաղաղությունը կնքված չէ և չենք զգում խաղաղությունը, պայմանավորված է նրանով, որ կողմերը նպատակներին չեն հասել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԵՎԿ ղեկավար Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը չափազանց խոցելի է ու թույլ․ «Փաշինյանը ժառանգել է կոմպլիմենտար քաղաքականությունը, որը սխալ է ու աղետալի: Կոմպլիմենտարիզմի դարը վերջացել է: Չպետք է փորձենք նստել երկու աթոռի վրա: Վճարել ենք գին, բայց դրա դիմաց չենք ստացել ոչինչ: Մենք ստանում ենք մեր անկախությունը ՌԴ-ից այնպես, ինչպես 1918-ին, 1991-ին»:










































