ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է հայտնի բլյուզ երգիչ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, «Մեղրային» մականունը կրող Դևիդ Էդվարդսը: Էդվարդսը մահացել է Չիկագո քաղաքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դևիդ Էդվարդսը համարվում է «Դելտա բլյուզ» ուղղության ամենատարեց ներկայացուցիչը: Այս ուղղությունը սկիզբ է առել Միսիսիպի գետի հովտում: «Դելտա բլյուզի» առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է միաժամանակ նվագել կիթառի և շրթհարմոնի վրա:
Դևիդ Էդվարդսը սկսել է պրոֆեսիոնալ ելույթներ ունենալ դեռ 17 տարեկանում, իսկ 1940-ականներին տեղափոխվել է Չիկագո, որտեղ ավելի հայտնի է դարձել: Նույնիսկ տարեց հասակում նա տարեկան մոտ 70 համերգ է տվել տարբեր քաղաքներում և երկրներում: