Եմենի նախագահական ընտրությունները կանցնեն առաջիկա երեք ամիսների ընթացքում, իսկ այդ ժամանակահատվածում նախագահական ողջ իշխանությունը կգտնվի փոխնախագահ Աբդ Ալ-Ռաբու Մանսուր Հադիի ձեռքում: Այս մասին նախօերին հայտարարել է Եմենի գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը: Նա հավելել է, որ ընդդիմությունը համաձայնել է այս ծրագրին: Տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Սալեհի հայտարարության մեջ նաև ասվում է, որ ինքը պատրաստ է ստորագրել Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից առաջարկված կարգավորման ծրագրի տակ, համաձայն որի՝ ինքը պատրաստ է հրաժարական տալ ընդդիմության կողմից անցումային կառավարություն ձևավորելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Այս պահին Սալեհը գտնվում է Սաուդյան Արաբիայում, ուր տեղափոխվել էր իր դեմ իրականացված մահափորձից հետո: Սալեհը ստացել էր մարմնական լուրջ վնասվածքներ, որոնց բուժումը հնարավոր է եղել իրականացնել միայն հարևան երկրում:










































