Wednesday, 01 07 2026
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

Եվրոպան բարդ ընտրության առաջ. Հայաստանը հեռու չէ

Լեհաստանի վարչապետ Մորավեցկին հայտարարել է, որ Վարշավան դիմելու է Բեռլինին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցման պահանջով: Ըստ նրա, դա անհրաժեշտ է լեհ-գերմանական հաշտությունն ամբողջական դարձնելու համար: Ավելի վաղ, փոխհատուցման մասին հայտարարել էր Լեհաստանի կառավարող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին՝ Սմոլենսկում ավիավթարի զոհ դարձած նախկին նախագահ Լեհ Կաչինսկու եղբայրը: Նա նույնիսկ նշել էր փոխհատուցման չափը, որ ակնկալում է Լեհաստանը՝ 1,2 տրիլիոն եվրո: Փաստացի, Վարշավան այսպես ասած ավելի է ֆորմալացնում իր պահանջ-ակնկալիքը, եթե այն բարձրաձայնում է վարչապետի մակարդակով, այն էլ նշելով, որ հակառակ պարագայում լեհ-գերմանական հաշտությունը չի լինի ամբողջական: Ասել կուզի, փոխհատուցման պահանջից հրաժարվելու հարցում Լեհաստանը կամ բարձր քաղաքական գին է պահանջելու Գերմանիայից, կամ Բեռլինի հրաժարվելու պարագայում գինը կլինի Լեհաստանի հետ հարաբերության խաթարումը: Գերմանիան առայժմ կարծես թե ձեռնպահ է մնում լեհական հայտարարություններին արձագանքից, հնարավոր է՝ իրավիճակը գնահատելու և այսպես ասած այսբերգի ամբողջ ծավալը հասկանալու համար: Խոսքը այն մասին է, որ Վարշավայի դիրքորոշումը հնարավոր է խրախուսվում, գուցե նաև խթանվում է Վաշինգտոնից: Համենայն դեպս հատկանշական է, որ Մարովեցկու հայտարարությունը նախորդեց ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ նրա հեռախոսազրույցին, որի ընթացքում Հարիսը, համենայն դեպս ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, գովաբանել է Լեհաստանին՝ Ուկրաինայի հարցում քաղաքականության համար: Սա կարո՞ղ է տարածվել նաև Գերմանիայի հանդեպ քաղաքականության վրա, բարդ է ասել, բայց պետք է նկատել, որ Լեհաստանի «գերմանական» նախաձեռնությունը հնարավոր չէ դիտարկել ուկրաինական խնդրի համատեքստից դուրս:

Հետևաբար, ԱՄՆ-ն նվազագույնը դեմ չէ, որ Վարշավան ներկայացնի Բեռլինին փոխհատուցման պահանջ, ինչը լայն իմաստով նշանակելու է Գերմանիայի եվրոպական դերակատարության սահմանափակմանը միտված քաղաքականություն: Այդ իմաստով, Լեհաստանի դերը և հավակնությունը բոլորովին անսպասելի չեն և պետք է նկատել, որ «վարշավյան պայմանագրի» փլուզումից հետո ԱՄՆ տարբեր կարգի և ծավալի մեծ օժանդակություն Լեհաստանին ցուցաբերել է ամենևին ոչ միայն ՌԴ դեմ «պատվարի» տրամաբանությամբ, այլ նաև Գերմանիայի ինքնուրույնության, և այդ կերպ նաև եվրոպական սուվերենություն առաջնորդելու Բեռլինի հավակնության զսպման համար: Ներկայումս, երբ ուկրաինական պատերազմական թատերաբեմում տեղի է ունենում համաշխարհային վերաձևում, թերևս եկել է Լեհաստանի դերի լիարժեք կատարման հարցը: Այդ ֆոնին, Եվրամիության ղեկավարությունը առաջ է քաշում «եվրոպական քաղաքական համայնքի» գաղափարը, որը պատրաստվում են քննարկել Եվրամիության ոչ պաշտոնական Վեհաժողովոււմ՝ Պրահայում: Դրան հրավիրված է նաև Հայաստանը, ինչպես և Ադրբեջանը, ինչպես Արևելյան գործընկերության մյուս երկրները: Այդ հրավերը քաղաքական պատասխանատվություն է, որը վերաբերելու է նաև եվրոպական համայնքի առանցքային խնդիրներից մեկին՝ Գերմանիայի դերին և դրան նետված մարտահրավերին, ու դրա հանդեպ դիրքավորմանն ու դիրքորոշմանը: Այդ ամենը կովկասյան իրավիճակին էապես առնչվող հարցեր են, հետևաբար մարտահրավեր Հայաստանի համար: Հրապարակային, դրսևորվող քաղաքական վարքագծի առումով Երևանի համար պահանջվում է թերևս այսպես ասած հավասար հեռավորության կամ չեզոքության դրսևորում, միևնույն ժամանակ խորքային ռազմավարական իմաստով Հայաստանը թերևս պետք է մշակի իր մոտեցումը, թե ո՞ր Եվրոպան է առավել շահեկան հայկական պետականության անվտանգության և զարգացման հեռանկարի տեսանկյունից՝ Գերմանիայի՞ առաջնորդությունը պահպանո՞ղ Եվրոպան, ինչը նշանակելու է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարում, թե՞ Եվրոպան, որը գործնականում կարող է բյուրեղանալ որպես հակառուսական պլացդարմ և այդ համատեքստում նաև բերել Կովկասում բաժանարար գծերի սրացման հեռանկարների, ինչը գոնե տեսանելի ապագայում հազիվ թե Հայաստանի համար դիտվի շահեկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում