Սամվել Ալեքսանյանը օրեր առաջ բացատրել է, թե շաքարավազի գինը բարձրացել է, քանի որ բարձրացել է նաեւ շաքարավազի միջազգային գինը և որ մինչ այժմ այդ ապրանքը Հայաստանում էժան էր վաճառվում, քանի որ վաճառում էին նախկինում էժան միջազգային գնով ձեռք բերած խմբաքանակը: Բայց արդեն տեղ է հասել նորը, որ թանկ գնով են ձեռք բերել, ու հիմա թանկացնում են շաքարավազը:
«Խոսքի իրավունք» միավորումը տարակուսում է՝ Սամվել Ալեքսանյանը ի՞նչ իրավունք ունի նման բաներ ասելու, չէ՞ որ նա իր բիզնեսի կառավարմանը, ըստ օրենքի, իրավունք չունի մասնակցելու, իսկ այդ հայտարարությամբ նա ապացուցում է հակառակը:
Իրականում, նա էլ, բոլորի պես, շաքարավազի թանկացման լուրը պետք լսեր իր բիզնեսի կառավարիչներից և այդ մասին հարցնող լրագրողներին պետք է ուղարկեր իր մենեջերների մոտ:
Բայց, քանի որ նա ինքն է կառավարում իր բիզնեսը, ինքն էլ պատասխանում:











































