Աղվան Հովսեփյանը հեռանալուց առաջ շենքի դուռը համբուրեց, հիմա էլ Արթուր Դավթյանը մահապատիժ է ուզում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով մահապատիժը վերականգնելու դատախազի առաջարկին:
Ալեքսանյանը կարծում է, որ Արթուր Դավթյանն ինքն իր դեմ առաջարկ արեց․ նա փորձեց հերոսանալ, հակառակ էֆեկտն ունեցավ․ «Առաջին հերթին պետք է բարեփոխվի Գլխավոր դատախազությունն ու ՔԿ-ն, ապականում են մեր իրավական համակարգը:Արթուր Դավթյանը ճիշտ կաներ նախ համակարգը բարեփոխեր:Արդարադատության նախարարը ձգտում է բարեփոխել, բայց նա միայնակ չի կարող»:
Իրավապաշտպանը նաև հայտարարեց, որ զինվորական գործերով ցմահ դատապարտյալների մեջ կան անմեղ դատապարտվածներ ու հենց դատախազության մեղքով․ «Զինդատախազությունը ոչ մի միլիմետր չի շեղվել իր գործելաոճից»:











































