Thursday, 16 05 2024
11:45
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով

Իսրայելը Իրանի համար ագրեսիայի օբյեկտ է, Երուսաղեմն ու Վաշինգտոնը մտածում են զսպման մասին․ ԱԹՍ-ների նոր ցանցն ի՞նչ վտանգ է ներկայացնելու Հայաստանի համար

ԱՄՆ ռազմածովային ուժերն աշխատում են Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ՝ անօդաչու թռչող սարքերի ցանց ստեղծելու համար, որը պետք է օգնի «զսպել» Իրանի ռազմական ուժերին տարածաշրջանում, գրում է The Wall Street Journal-ը (WSJ): ԱՄՆ-ն ակնկալում է, որ մինչև հաջորդ ամառ մոտ 100 հետախուզական անօդաչու թռչող սարքեր կվերահսկեն Սուեզի ջրանցքից մինչև Իրանի ափեր ընկած տարածքը։ Նախաձեռնության մասին բոլոր մանրամասները գաղտնի են։ Հայտնի է, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմի կողմից փորձարկվող անօդաչու սարքերը կարող են մանրամասն նկարներ և այլ տվյալներ ուղարկել: Նրանք ստացված ողջ տեղեկատվությունը կփոխանցեն Բահրեյնում գտնվող ԱՄՆ հրամանատարական կենտրոնին։ Առայժմ փորձարկումներին մասնակցում են անօդաչու մեքենաներ՝ առանց որևէ զենքի։

Փորձագետներն ակնկալում են, որ ապագայում Միացյալ Նահանգները կսկսի անօդաչու թռչող սարքերը զինել զենքով, սակայն դա կարող է «թեժ բանավեճեր առաջացնել», նշում է WSJ-ը։ Օգոստոսի վերջին ԱՄՆ-ը ավիահարվածներ հասցրեց Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ քայլը բխում է Միացյալ Նահանգների «ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերից»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ Վաշինգտոնն ինքը ներգրավված է ահաբեկչական խմբավորումների զինյալների պատրաստման մեջ։

Իսրայելցի հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գտնում է, որ Իրանը իրական վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի անվտանգության համար․ «Նա ակտիվորեն աջակցում է ահաբեկիչներին Եմենում, Իրաքում, Գազայի հատվածում, Լիբանանում և դրանից դուրս: Իրանն իր զինյալների միջոցով հարձակվել է Սաուդյան Արաբիայի տարածքի վրա. Գաղտնիք չէ, որ իսլամի ներսում շարունակվում է պայքարը սուննիների և շիաների միջև: Վերջինս ներկայացնում է Իրանը։ Քանի որ Իսրայելը նույնպես Իրանի համար ագրեսիայի օբյեկտ է, Երուսաղեմը արաբական երկրների հետ ներգրավված է պաշտպանական նախագծերի մշակման մեջ։ Որպես անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում ԱՄՆ-ի կողքին համաշխարհային առաջատար՝ Իսրայելը կարևոր դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության կառույցներում։ Հետախուզության ոլորտն այժմ հատկապես կարևոր է դառնում։ Տվյալ դեպքում խոսքը ագրեսիայի զսպման մասին է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով Հայաստանին սպառնացող հնարավոր վտանգների   մասին, մեր զրուցակիցը նկատեց, որ Հայաստանը ոչ մի կերպ ներգրավված չէ մերձավորարևելյան որևէ լարվածության մեջ․ «Այն աշխարհագրորեն գտնվում է այնպիսի դիրքում, որ քննարկվող զսպման նախագծերը չեն կարող ազդել Հայաստանի վրա, քանի որ մինչ այժմ նրան երբեք չեն անդրադարձել մերձավորարևելյան բախումները։ Այն գտնվում է չլուծված հակամարտության մեջ Ադրբեջանի հետ, որին աջակցում է Թուրքիան։ Սակայն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բարդ հարաբերությունները չեն ազդում Հայաստանի վրա»,-եզրափակեց Էսկինը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում