Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Ո՞վ է, ո՞ւմ համարեն Հայաստան, որը վերածվել է իրենց զավակների «սպանդանոցի»

Նախագահական նստավայրում ընդունելով աշակերտական օլիմպիադաների հաղթող և մրցանակակիր հայաստանցի երեխաներին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե նրանք վստահ կարող են ասել` «այո, Հայաստանը ես եմ»: Իսկ ի՞նչ կարող են ասել ասենք այն պատանիները, որոնք Հայաստանի համար գնում են բանակ, ու այնտեղից վերադառնում են սպանված: Ի՞նչ կարող են ասել նրանց հարազատները, որոնք ողբում են իրենց զավակների մահը:

Ի՞նչ ասեն նրանք, ո՞վ է Հայաստանը, ո՞ւմ համարեն Հայաստան: Հայաստան, որը վերածվել է իրենց զավակների «սպանդանոցի»: Շատ շատերը այս բնորոշումը կոպիտ, նույնիսկ վիրավորական կարող են համարել: Սակայն Հայաստանում սկսել է թագավորել մի այնպիսի իրականություն, որտեղ արդեն մարդկային մտքի և հոգու ամբողջ դիմադրունակության լարումն իսկ անկարող կլինի իրականության մասին փոքր ինչ խորությամբ մտածելիս, բանականությանը զերծ պահել տրավմաներից ու ցնցումներից:

Ի՞նչ անուն տալ ընդհանրապես այս կոնտրաստին, երբ նախագահական նստավայրում գեղեցիկ ելույթներ են հնչում գիտելիքի, ինտելեկտի, ապագայի, կրթված ու դաստիրակված հասարակություն ստանալու համար, իսկ բանակում շարունակում են անհասկանալի և անհեթեթ պայմաններում սպանվել երիտասարդները: Այն միջոցին, երբ Սերժ Սարգսյանը գեղեցիկ ապագա էր նկարագրում աշակերտների համար, երևանյան տներից մեկում ողբում էին օգոստոսի 26-ին Եղնիկներ կոչվող զորամասում զոհված 18-ամյա պատանու մահը: Ու այդ մասին ոչ մի խոսք` ոչ նախագահականից, ոչ հեռուստատեսությամբ:

Այդ մասին ընդունված չէ խոսել, երևի այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը զզվում է բանակը քննադատողներից: Ու այդպես Հայաստանում կողք կողքի գոյատևում են փողերի մեջ լող տվող շքեղությունն ու ցոփությունը, գեղեցիկ կարգախոսների մեջ լող տվող քարոզչական առաջադիմությունը, և լտության մեջ խեղդվող մարդկային ողբերգությունը: Պերճանքն ու թշվառությունը Հայաստանում քայլում են կողք կողքի, իսկ իշխանությունը կարծես թե իր պարտքն է համարում պերճանքը պաշտպանել թշվառության ավելորդ պատկերից: Պերճանքը պաշտպանվում է, իսկ Հայաստանը մատնվում անպաշտպան թշվառության: Սա գույների խտացում չէ, սա այն իրականությունն է, որին մենք ականատես ենք լինում ամեն օր, որը մեր մի մասը մատնում է անուշադրության, որի վրա մեր մյուս մասը նույնիսկ ցինիկ ծիծաղում է, և որից մեր մեկ այլ մասն էլ թողնում է ու փախչում այլևս ուժ չունենալով, իսկ մի մասն էլ պարզապես անզորությունից խելագարվում է:

Բայց բարեբախտաբար կա նաև մեր մի այլ մաս, որը պայքարում է, պայքարում է այդ իրականությունը փոխելու համար, պայքարում է առանց հուսահատվելու, առանց իր փոքրաթիվ լինելուց վհատվելու, պայքարում է Հայաստանում այդ ողբերգական կոնտրաստը փոխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում