Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բրյուսելից հետո Մոսկվա. Երևանի գերխնդիրը

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Խոսակցության թեման եղել է Կովկասում կայունության և անվտանգության հարցը: Հեռախոսազրույցը փաստացի հաջորդում է Բրյուսելում օգոստոսի 31-ին տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որից հետո ԵԽ նախագահը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով աշխատել «խաղաղության համաձայնագրի» բովանդակությունը մշակելու շուրջ: Գործնական առումով սակայն, մեծ հավանականությամբ այդ հայտարարությունները ունեն ընդհանրական բնույթ և առարկայականության առումով իրավիճակը թերևս բոլորովին հեռու է համատեղ աշխատանքի տրամաբանությունից, մի շարք պատճառներով: Այդ առումով, իրավիճակը թերևս շարունակելու է լինել «առանձին աշխատանքի» դաշտում և այստեղ շատ բան կախված է այն հանգամանքից, թե Երևանն ինչպես կկարողանա աշխատել թե Մոսկվայի, թե Բրյուսելի հետ, որպեսզի հնարավորինս համադրի երկու գործընթացներն ու դրանցում կարողանա արդյունավետ ձևով սպասարկել հայկական շահերն ու հետաքրքրությունները պաշտպանելու խնդիրը: Այդ տեսանկյունից, գնահատականները, թե Երևանը պետք է փորձի այսպես ասած նախապատվության տրամաբանությամբ կողմնորոշվել Բրյուսելի և Մոսկվայի միջև, ոչ միայն հեռու են իրականությունից, այլ նաև գործնականում վտանգավոր:

Երևանի խնդիրը համադրության առավելագույն արդյունավետության ձգտելն է և Միրզոյանի հեռախոսազրույցը՝ հենց իր նախաձեռնությամբ, թերևս ունի այդ խնդիրը սպասարկելու միտում: Առավել ևս, որ բավականին հարաբերական հարց է ընդհանրապես Բրյուսել-Մոսկվա փոխհարաբերության հարցը: Առերևույթ մրցակցային, փոխադարձ կասկածներով լեցուն գործընթացը խորքային առումով կարող է պարունակել բավականին բազմերանգ շերտեր, հատկապես այն իրողությունների ֆոնին, որ ծավալվում են մասնավորապես իրանյան միջուկային գործարքի շուրջ: Այսօր տարածվել են տեղեկություններ, որ չնայած Եվրամիության՝ արդյունավետ թվացող ջանքին, Իրանի և ԱՄՆ համաձայնությունը գոնե առայժմ չի ստացվում և հնարավոր է, որ քննարկումները հետաձգվեն մինչև նոյեմբերի կես: Ի դեպ, այստեղ հարկ է թերևս ուշադրության արժանացնել, որ Բրյուսելի հանդիպումից հետո ազդարարվեց, որ հաջորդ հանդիպումը՝ Շարլ Միշելի միջնորդությամբ, ծրագրվում է նոյեմբերին: Իսկ Իրանի շուրջ իրադրությունը ռազմավարական իմաստով գերակա է Կովկասի օրակարգի մնացյալ հարցերի նկատմամբ, օբյեկտիվ և խորքային մի շարք պատճառներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում