ԱՄՆ-ում Anonymous հաքքերների խումբը կոտրել է ոստիկանության 70 կայք և գողացել մոտ 10 գիգաբայթ ծավալի տեղեկություն: Հաքքերները հայտարարել են, որ նման գործողություն իրենք իրականացրել են մեկ ամիս առաջ իրենց ամերիկացի և բրիտանացի գործընկերներին ձերբակալելուն ի պատասխան:
Գողացված ինֆորմացիան ըստ Life News-ի պարունակել է ինչպես գաղտնի տեղեկություններ, այնպես էլ անձնական տվյալներ` էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ: Ոստիկանությունը, սակայն, պնդում է, որ գաղտնի որևէ տեղեկություն հաքքերները չեն գողացել:
Կիբերհարձակումները կատարվել են ամերիկյան Արքանզաս, Քանզաս, Միննեսոտա, Միսսուրի և Միսսիսիպի նահանգների ոստիկանական բաժանմունքների վրա:











































