Երևան քաղաքում ապրելը դառնում է անտանելի, ակադեմիական քաղաքը կառուցելը հին, բայց լավ գաղափար է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Բլեյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը նոր չէ, Վարչապետը բովանդակության փոխարեն սկսեց շենքերից․ «Ուսուցիչը հանրային կյանքում շփոթված է, անպաշտպան է: Հասարակությունը մանկավարժների համար դառնում է պատվիրատու: Դպրոցները պետք է դիտել որպես բաց համակարգեր, պարտեզներ: Եթե մենք կարողացանք Բլեյան մանկապարտեզային ցանց ստեղծել, ինչու դա չանել ողջ հանրապետությունով: Երիտասարդ սերունդը պետք է նոր սերնդի համար պատվիրատու դառնա»: