Friday, 03 05 2024
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները

Բարձրակարգ, պրոֆեսիոնալ մասնագետ լինելն այսօր ժամանակի հրամայականն է. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:

«Սիրելի՛ ուսանողներ, համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ հիշարժան է:

Բժշկական բուհն այս ուսումնական տարում դիմավորեց ապագա բժիշկների 100-րդ սերնդին։

Ժամանակակից աշխարհը ներկայացնում է մասնագիտական կրթության նոր պահանջներ: Մեր ջանքերը, իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ուղղված են բժշկական որակյալ բարձրագույն կրթության ապահովման ու մրցունակ մասնագետների պատրաստմանը։

Գաղտնիք չէ, որ բարձրակարգ, պրոֆեսիոնալ մասնագետ լինելն այսօր ժամանակի հրամայականն է:

Նոր ուսումնական տարին այդ առումով ոչ պակաս պարտավորեցնող է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համար, որը, վստահեցնում եմ, ջանք չի խնայելու լավագույն պայմանների ստեղծման և ուսանողակենտրոն քաղաքականության վարման գործում։

Արագ փոփոխվող, ժամանակակից կրթական պահանջները դրական առումով մեզ ստիպում են չդանդաղեցնել քայլերը միջազգային չափանիշներին համապատասխան կրթակարգ ձևավորելու համար: Բժշկի կոչումը վեր է ամեն ինչից. դուք ունենալու եք մարդկային կյանքերի փրկության, մարդկանց առողջությունը վերագտնելու՝ չափազանց պատասխանատու առաքելություն, անքուն գիշերներ, անձնական ժամանակի կրճատում, ուստի այդ ճանապարհին չպետք է կանգնեք որևէ խոչընդոտի առջև, պետք է սովորեք, ձեռք բերեք հմտություններ, ձգտեք առավելագույնին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ: Եղեք նախաձեռնող, բայց չմոռանաք նաև պատասխանատվության մեծ չափաբաժնի մասին, առանց որի անհնար է պատկերացնել բժշկի կոչումն ու կերպարը»,- ասված է Արմեն Մուրադյանի ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում