Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

«Զանգեզուրի միջանցքը» ավելի վնաս է Իրանին, քան Հայաստանին․ Երևանը կարող է հույս ունենալ՝ «3+3»-ում բարեկամ ունի

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին, անդրադառնալով «3+3» (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) տարածաշրջանային համագործակցության ձևաչափին նշել է. «Այս նախաձեռնությունը շատ հաջող էր։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ՝ արդեն Իրանում»։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակի առաջին հանդիպումը  կայացել է դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում։ Հանդիպմանը, որին Հայաստանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը, մասնակցել է 5 երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից։

Իրանահայ քաղաքական մեկնաբան, «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը գտնում է, որ Իրանը փորձում է տարածաշրջանում իր ներկայությունն ու ազդեցությունը հնարավորինս ապահովել․ «Մանավանդ, որ այստեղ Հայաստանն ու Ադրբեջանը  թեժ հարաբերություններ ունեն ու դրանից բխող տարբեր հետևանքներ կարող են լինել, Իրանը չի կարող անմասն մնալ այդ ամենից։ Մանավանդ, այն ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», միանշանակ Թեհրանի հետաքրքրությունների շարքում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև մեջբերեց ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը դեսպան Մուսավիի տված հարցազրույցն առ այն, որ Իրանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը․ «Իհարկե հասկանում ենք, որ դա կարող է ադրբեջանական խաբկանք լինել, բայց այնուամենայնիվ դեռ պետք է սպասել արտգործնախարարության դիրքորոշմանը։ Իրանական մամուլը  երբեք չի մեջբերել որևէ  պաշտոնյայի խոսք, թե  այդ միջանցքին Թեհրանը դեմ չէ։ Պարզապես նշել են, որ Իրանը կողմնակից է խաղաղ միջոցներով հասնել տարածաշրջանում կայունության ու խաղաղությանը, ճանապարհների բացմանը։ Այդ առումով ամենահարմար միջոցներից մեկը «3+3» ձևաչափի ստեղծումն է, հույսեր է կապում այդ ձևաչափի հետ ու նախատեսում, որ հաջորդ հանդիպումը հենց Թեհրանում լինի»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանն ու Իրանն  ունեն ընդհանուր շահեր և Երևանը կարող է հույս ունենալ, որ այդ ձևաչափում ունի բարեկամ երկիր․ «Թեև թվում է, որ Իրանը շատ դիպուկ ու կոշտ չի  խոսում, այն առումով, որ չի ուզում իր հարաբերությունները Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ փչացնել, բայց այնուամենայնիվ Իրանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների պահպանումը Հայաստանի համար շատ կարևոր է։ Քաղաքական շահերի տեսանկյունից անհերքելի փաստ է, որ այդ հարաբերությունները պետք է պահպանվեն։ Մանավանդ պանթուրքական ծրագրերի հարցում, դուք հավանաբար հետևել ու  տեսել եք, որ և՛ Ադրբեջանը և՛ Թուրքիան երբ խոսում են միջանցքի մասին, խոսում են այն համատեքստում, որ թուրքական աշխարհը կապվի իրար։ Դա ավելի շատ նեղացնող կամ հարվածող է Իրանին, քան Հայաստանին։ Վերջին հաշվով՝ եթե Հայաստանից կտրվում է մի փոքր մաս, ապա Իրանին ավելի երկարատև վտանգի առաջ է դնում․ դա պանթուրքական վտանգն է, որ խոստանում է Իրանի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան շրջանները պոկել։ Բնականաբար Իրանը դա չի կարող ընդունել ու պետք է ամեն ինչ անի դա կասեցնելու համար»,-ընդգծեց նա։

Խոսելով 3+3 ձևաչափի մասին, Քեշիշյանն ասաց, որ այն նախևառաջ մի փոքր կոմեդիայի ժանրից է․ «Որովհետև Վրաստանը մինչև հիմա չի մասնակցում՝ փաստորեն «2+3» է, բայց անընդհատ զոռում են «3+3»-ի վրա։Այնուամենայնիվ այն առաջ գնում է։ Կարևորն այն է, թե մենք մեր շահերից ելնելով ինչպես ենք հարաբերվում այս հարցի հետ։ Այսինքն՝  տեսեք, թե արևմուտքը և Ռուսաստանը մեզ ինչ են տալիս, որն է մեր շահը։ Եթե մենք մեր շահերի դիտանկյունից ենք հարցին նայում, ապա պետք է կարողանանք և՛ Ռուսաստանի հետ փորձենք գտնել ընդհանուր շահեր և՛ բնականաբար նաև Իրանի հետ։ Թեհրանի հետ արդեն ունենք անվտանգային շահեր, մանավանդ անվտանգային առումով։ Կարևոր է նաև արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը։ Ոչ արևմուտքին պետք է մեր դեմ լարենք, ոչ էլ Ռուսաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է օգտվի բոլոր հնարավոր միջոցներից ՝ հանուն իր շահերի, նպատակային քայլերի։ Կլինի դա «3+3»-ը, Հայաստան-արևմուտք, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները , թե՛ նաև Հայաստան-Իրան հարաբերությունները։ Բնականաբար բոլոր երկրներն էլ ունեն իրենց շահերը, մենք պետք է փորձենք դրանք համադրել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում