Այսօր, երեկոյան 19:20-ի սահմաններում 19 ՏՏ 029 պետհամարանիշի Mitsubishi Pajero մեքենան մտել է Գումի շուկայի հարևանությամբ գտնվող մսի վաճառակետերից մեկը:
Չնայած քննիչ Ասոյանը հրաժարվեց պատասխանել «Առաջին լրատվականի» հարցերին, մեզ հաջողվեց ճշտել, որ վաճառակետը պատկանում է մեքենայի վարորդին և վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:









































