Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Փաշինյանն ու Ալլիևը մեկնում են Բրյուսել. ինչ են մտածել Մոսկվան ու Վաշինգտոնը

Պաշտոնական Երևանը տարածել է հաղորդագրություն Բրյուսելում օգոստոսի 31-ին տեղի ունենալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ: Ըստ տեղեկության, հանդիպմանը կքննարկվեն այդ ձևաչափով նախկինում քննարկված հարցեր: Տեղեկությունը հետաքրքիր է նրանով, որ մինչ այդ շաբաթներ առաջ հայտնվեցին տեղեկություններ, որ առաջին դեմքերի մակարդակով եռակողմ հանդիպում կլինի Մոսկվայում: Մոսկվայում սակայն տեղի կունենա փաստորեն փոխվարչապետների մակարդակով սահմանազատման և սահմանագծման հարցերի պատվիրակությունների հանդիպում՝ օգոստոսի 29-ին:

Մոսկվայում հնարավոր հանդիպումը չեղարկվել է, որովհետև Երևանն ու Բաքու՞ն են մերժել, թե՞ Մոսկվան է հրաժարվել այդպիսի մտադրությունից, ներկայումս զբաղված լինելով այլ՝ ավելի առարկայական և հրատապ խնդիրներով, և առավել ևս չունենալով հայ-ադրբեջանական հարցում որևէ էական ճեղքում արձանագրելու հնարավորություն: Այդ հարցերի պատասխանները կարող են լինել դիվանագիտական խորհրդապահական աղբյուրներում, թեև հնարավոր է, որ շատ բան նաև «ջրի երեսին» է, պարզապես հանրությունները մշտապես փնտրում են առավել խորքային ինտրիգներ:

Անկասկած է, որ հայ-ադրբեջանական հարցում առկա է բազմաթիվ խաղացողների շահերի շրջանակ, որտեղ կան իհարկե որոշակի կայուն ձևաչափային ուրվագծեր, միաժամանակ սակայն հետաքրքրություններ ու շահեր, որոնք բավականին «լողացող» են, կախված այն իրավիճակից, որ կա երկու գործընթացների առումով՝ ուկրաինական պատերազմ և այնտեղ ծավալվող զարգացումներ, քաղաքական իրողություններ, որ ինտենսիվ կերպով ծավալվում են դրա շուրջ, այդ թվում ներեվրոպական ասպեկտով, և Իրանի միջուկային գործարքի ճակատագիր, որտեղ Եվրոպան փորձում է աշխուժորեն միջնորդել և հասնել գործարքի վերականգնման: Այդ գործընթացների համատեքստում հետաքրքրական է Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը, ինչը թերևս չէր կարող տեղի ունենալ առանց երկու ավելի աշխույժ դերակատարի՝ Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնության: Ինչ համատեքստ և հաշվարկ կա այդ համաձայնության ներքո, սա այլ խոսակցության նյութ է: Սակայն անկասկած է, որ բրյուսելյան հարթակի կենսունակությունը անհնարին է լինելու առանց այդ երկու խաղացողների նվազագույն լոյալության: Այդ իմաստով, գործընթացը կարող է նպաստել իրավիճակի կայունությանը, սակայն դարձյալ անորոշ է ազդեցության ժամանակային կտրվածքը, քանի որ առաջին պլան բերելով Բրյուսելը, Մոսկվան ու Վաշինգտոնը գուցե յուրովի կատարում են սեփական պլանների «վերադասավորում»:

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը նշանակել է Կովկասի հարցերի նոր բանակցող, փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ, որը բարձր աստիճանի դիվանագետ է և եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական: Այդ հանգամանքը արժանի է հատուկ ուշադրության, հաշվի առնելով այն, որ ներկայումս բավականին լուրջ գործընթացներ են ծավալվում եվրասիական հարաբերությունների ճարտարապետության վերափոխման ուղղությամբ, ինչը մասնավորապես Ռուսաստանը և Իրանը դիտարկում են նոր աշխարհակարգի պայմաններում արևմտյան համակարգին հակակշռելու և միաժամանակ նաև չինական հավակնությունները կառավարելու հնարավորություն: Կովկասն այդ իմաստով «խաչմերուկային» նշանակության գոտի է: Հատկապես ուշադրության է արժանի թերևս փաստը, որ Ֆիլիպ Ռիքերի նշանակումը փաստացի նախորդում է մոտ երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի կեսին Սամարղանդում կայանալիք Շանհայի գործակցության կազմակերպության երկրների Վեհաժողովին, որին՝ ի դեպ, Պուտինի հրավերով մասնակցելու է նաև Էրդողանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում