Բրազիլիայի արևմտյան, Կոլումբիայի հարավարևելյան, Էկվադորի արևելյան, Պերուի և Բոլիվիայի արևելյան արևադարձային անտառներում հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր կապիկը՝ Pygmy Marmoset, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գաճաճ»: Այն ամենափոքրն է աշխարհում հատնաբերված բոլոր կապիկների մեջ, որը մոտավորապես 12-15 սմ է՝ առանց պոչի, իսկ պոչի երկարությունը կազմում է 16-20 սմ:
Իր նմանների հետ կապիկը շփվում է սուլոցների համակարգի միջոցով, որը գործածում է տարածության վրա վտանգի մասին տեղյակ պահելու համար: Այս կապիկն այնքան փոքր է, որ առանց որևէ բարդության թաքնվում է տերևների հետևում՝ իր սուր ճանկերով կառչելով դրանցից: «Գաճաճը» հիմնականում սնվում է տերևներով, բույսերի հյութով, նրա սննդակարգի մոտ 16%-ը կազմում են միջատները:









































