«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Սևան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶել» մակնիշի Տ 361 ՈՒՌ (վարորդ՝ 1978 թ. ծնված Գոռ Սարգսյան) և «ԶԻԼ-130» մակնիշի 28 ՍՕ 837 պետհամարանիշերով (վարորդ՝ 1951 թ. ծնված Ռուսլան Բալինյան) ավտոմեքենաները:
Փրկարարները «ԳԱԶել» ավտոմեքենայից դուրս էին բերել 30-35 տարեկան երկու կնոջ դի և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Ավելի ուշ պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1978 թ. ծնված Գոռ Սարգսյանը Սևանի հիվանդանոցում մահացել է:
Ճշտվել են նաև պատահարի հետևանքով մահացած ուղևորների անունները՝ Երևանի բնակչուհի, 1991 թ. ծնված Հասմիկ Մկրտումյան և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի, 1974 թ. ծնված Անահիտ Դավիդյան:
Ավտոպատահարից տուժած Երևանի բնակչուհի, 1960 թ. ծնված Հռիփսիմե Սարգսյանին հարազատները Հրազդանի հիվանդանոցից դուրս են գրել ու տեղափոխել Երևան:








































