ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մասնակից ուսուցիչներին, կրթական ոլորտի ներկայացուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա բարձր է գնահատել վերջիններիս ջանքն ու նվիրումը՝ միտված Սփյուռքում հայապահպանության գործին. «Այս խորհրդաժողովը այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու Սփյուռքում կրթական ոլորտի կազմակերպման և իրականացման խնդիրների մասին, կանխորոշելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղիները։ Շարունակե՛ք Սփյուռքում հայ մանուկներին կրթելու ձեր նվիրյալ գործը՝ որպես մեր ինքնության պահպանման մարտիկներ»։
Հիշեցնենք՝ խորհրդաժողովն անցկացվել է օգոստոսի 16-20-ը Աղվերանում, մասնակցել են 21 երկրի շուրջ 90 մանկավարժ։