Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հիբրիդային պատերազմի կոնստանտ շրջափուլում Հայաստանը գտնվում է 2013-ի սեպտեմբրի 3-ից

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դժվար, անասելի ծանր է հետևել, թե ինչպիսի թեթևությամբ ենք սկսել ազգովի քննարկել հիբրիդային պատերազմի արդի դրսևորումները՝ նույնիսկ չպատկերացնելով, թե ինչ է այդ պատերազմը, ինչ դրսևորումներ է ունենում և ինչ ծավալի ավերածություններ կարող է գործել:

Մենք մեզ դնում ենք մի այնպիսի վտանգավոր իրականության առջև, որ մեր փնթի, մեծամիտ, ինքնագոհ, անգործությունը, անկյալությունը վերագրելով հիբրիդային պատերազմին, կրկին, գուցե ակամա, բայց չափազանց վտանգավոր մյուս ծայրահեղությունն ենք հյուսում՝ հղում անելով հիբրիդային պատերազմին՝ կոնկրետ անձանց, գործարարների ազատելով տեղի ունեցած արհավիրքի համար անմիջական պատասխանատվությունից:

Հիբրիդային պատերազմի կոնստանտ շրջափուլում Հայաստանը գտնվում է 2013-ի սեպտեմբրի 3-ից: Սա շրջադարձային կետ է Հայաստանի նորագույն պատմության համար:

Բայց այն ինչ տեղի է ունենում մեր օրերում, նույնիսկ եթե ինչ որ պահի դրան միացել են հիբրիդային պատերազմի որոշ տարրեր կամ դետալներ, այնուամենայնիվ անզեն աչքով նույնիսկ կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցածը անորակ, տեղ-տեղ հանցավոր, անգրագետ, բազմաթիվ օրենսդրական բացերով կառավարման անպատշաճ վերհսկողության, անվտանգության կանոնների տոտալ խախտումների և կոռուպցիոն դրսևորումների հետևանք է:

Միևնույն ժամանակ անառարկելի է, որ ողբերգությունից ժամեր հետո կեղծ ահազանգերով քաոսային իրավիճակի պատրանք, տպավորություն ստեղծելով Հայաստանի ներքին և/կամ արտաքին հակառակորդները փորձում են իրենց ծրագրերի համաձայն տնօրինել իրավիճակը երկրում:

Այն ինչ սինխրոն կերպով, համաձայնեցված կամ ոչ, անում են, անելու, ծրագրելու են մեր ընդհանուր ներքին և արտաքին հակառակորդները վստահ եմ որևէ մեկի համար նորություն չէ: Ոչ մեկիս համար վաղուց նորություն չէ այդ շրջանակի և նրանց սպասարկող մեդիայի թշնամանքը երկրին, Հայաստանի պետականությանը:

Եւ այդու հիմա նրանց քննարկելու ժամանակը չէ:

Հիմա ձեզ քննարկելու ժամանակն է:

Տղերք, չորս տարի շարունակ հասարակությունը ձեզ վստահված մանդատի դիմաց ոչինչ չի ակնկալել բացի երկրի կեղեքիչներին, գործակալներին, թշնամիներին բացահայտելն ու պատժելը…

Համապատասխան օրենսդրական կարգավորումներ ու կառուցակարգեր հաստատելը, օրենքներ մշակելը, խմբագրելը ձեր անմիջական՝ բարեփոխական մանդատի շրջանակում է:

Ո՞ւմ եք սպասում, ո՞վ պետք է նախաձեռնի, այս հարցերը դնի սեղանին ձեզնից բացի:

ԱԺ-ում ձեր ընդդիմադիր գործընկերները միայն այս վիճակի չարախնդացողներն ու շահառուներն են: Հուսամ նրանցից որևէ ակնկալիք չունեք:

Ստեղծված իրավիճակում մսխվում է ամենակարևորը՝ մարդիկ կորցնում են իրենց հավատը առ բարեփոխումները:

Զուգահեռաբար ամրապնդվում է համոզումը, որ իշխանությունն անհուսորեն թույլ է, և ի վիճակի չէ այլևս ինքնուրույնաբար որևէ հանցագործի, թալանչու, դավաճանի պատասխանատվության կանչել:

Վստահ եմ, այս պահին ձեզանից շատերը լրջորեն խորհում, հետևություն են անում, բայց դա չափազանց ուշացած և որ ամենակարևորն է համակարգային չէ:

Համակարգային հետևություն նշանակում է ռազմավարական պատկերացում անելիքի մասին, քայլերի և գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ:

Նվնվալու, ողբալու իրավունք չունեք: Հայաստանը ի շարս այլ երկրների մտել է մի ճակատագրական շրջափուլ, որի առաջացրած սպառնալիքները հնարավոր է հաղթահարել ստեղծարար մտքով, տեխնոլոգիաներով և ամենակարևորը դիմակայուն պետական ինստիտուտներով: Չկա այլ ճանապարհ, եթե ուզում եք ինչ որ բան փոխել:

Պետական ամուր և կենսունակ ինստիտուտներ ստեղծելը պետք է լինի ձեր, մեր, բոլորիս պարտականությունը, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել Հայաստանի հարատևությունը, Հայաստանի կենսունակությունը, Հայաստանի հավերժությունը:

Վերջին՝ «Սուրմալուի» դեպքը վերջինը չի լինելու, եթե չանդրադառնանք ազգովի, ետ չկանգնենք այս գահավիժող ընթացքից, չսաստենք ինքներս մեզ և ինքներս մեզ չխոստանանք, չերդվենք՝ լուռ, մտքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում