Thursday, 11 06 2026
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»

Yerevan City խանութների ցանցում շարունակում են խախտումներ արձանագրել

Yerevan City խանութների ցանցում շարունակում են խախտումներ արձանագրել. այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին սննդի անվտանգության պետական ծառայությունից՝ հավելելով, որ այս մոնիտորինգի արդյունքներն առավել ճշգրիտ հայտնի կլինեն օգոստոսի 31-ից հետո։

Տեղեկացնենք, որ մոնիտորինգն իրականացնելու որոշումը սննդի անվտանգության պետական ծառայությունը կայացրել էր այն բանից հետո, երբ քաղաքացի Տաթևիկ Ղարիբյանը, Yerevan City խանութներից մեկից ժամկետանց վարսակի շիլա գնելով, տեղեկացրել էր սննդի անվտանգության պետական ծառայությանը, որը, վարչապետի որոշմամբ, օգոստոսի 22-31-ը մոնիտորինգ սկսեց Yerevan City խանութների ցանցում։ Ինչպես ծառայությունից տեղեկացրին, իրականացվում է համալիր հետազոտություն. ստուգվում են փաստաթղթերը, սննդամթերքի ժամկետները, սերտիֆիկատները, հայերեն մակնիշումները։

«Արդյունքների մասին առայժմ վաղ է խոսել, դրանք կարող ենք հայտնել ամսի 31-ից հետո։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ արդեն կան արձանագրված խախտումներ՝ կապված հայերեն մակնիշումների բացակայության հետ»,- ասաց սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հայկ Մինասյանը։ Մեր հարցին՝ այլ սուպերմարկետներում իրականացվո՞ւմ են մոնիտորինգներ, թե՞ ոչ, Հ.Մինասյանը պատասխանեց, որ այլ մոնիտորինգներ չեն իրականացվում, քանի որ ստուգումներ իրականացնում են միայն դիմում-բողոքների հիման վրա։

«Մնացած խանութներում իրականացնում ենք մշտադիտարկումներ ծառայության պետի հրամանով, և եթե դրանց արդյունքում մտահոգող խնդիր է ի հայտ գալիս՝ ընթացք է տրվում»,- տեղեկացրեց Հ.Մինասյանը՝ հավելելով, որ այժմ մշտադիտարկումներ իրակացվում են մի շարք խանութներում: Անդրադառնալով Yerevan City-ի միջադեպին՝ նա տեղեկացրեց, որ այս դեպքում մեկ դիմումը բավարար եղավ մոնիտորինգ իրականացնելու համար՝ շեշտը դնելով այն ապրանքի վրա, որը բողոքի պատճառ է հանդիսացել:

«Սեպտեմբերի սկզբին հայտնի կլինեն ստուգումների արդյունքները, ըստ որի էլ կորոշվի, թե սուպերմարկետն ինչ տույժի պետք է ենթարկել՝ կախված խախտման լրջությունից»,- եզրափակեց Հ.Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում