Monday, 06 05 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

«Սուրմալու»-ում փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան. փոխնախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը մանրամասներ է ներկայացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղի ունեցող աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Համբարյանը հայտնել է, որ փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան, ինչի մասին է վկայում ծխի առկայությունը: Նրա խոսքով՝ նման օջախներ կան նաև բարձր հարկերում, որոնք կարող են նորից բռնկվել, եթե չարվեն հովացման աշխատանքներ:

Հարցին, թե որքան կտևեն աշխատանքներն առևտրի կենտրոնի տարածքում, ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կխուսափի ժամկետ նշել: «Մինչև ամբողջական բոլոր օջախները չհովացվեն, մենք չենք կարող խոսել դրա մասին: Դեռևս բավական ժամանակ կտևի դա: Մեծ աշխատանք կա տանելու նաև փլատակների մաքրման և որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ 158 փրկարար է ներգրավված աշխատանքներում: Օգոստոսի 14-ի երեկոյան և 15-ի գիշերն աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Համբարյանն ընդգծեց, որ կամավորները ցուցակագրված են, բազան կա, անհրաժեշտության դեպքում կդիմեն նրանց օգնությանը:

Նախարարի տեղակալ հավաստիացրեց, որ պայթյունին ԱԻՆ-ի արձագանքը եղել է շատ արագ, ռեսուրսների խնդիր չի եղել: «Մասնավորապես, անհրաժեշտություն եղել է վերամբարձ կռունկների, բեռնատարների, տրակտորների, որը Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ կառույցների մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով շատ արագ լուծվել է, տեխնիկայի խնդիր բացարձակապես չի եղել: Ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենաները»,-մանրամասնեց Համբարյանը:

Հարցին, արդյոք պայթյունի պատճառը հրավտանգ նյութերն են, Համբարյանը պատասխանեց. «Միայն մասնագիտական հետաքննությունը կտա դրա պատասխանը, այս պահին զերծ մնանք որևէ գնահատական տալուց: Ընդամենը անզեն աչքով տեսնում ենք, որ հատկապես պայթուցիկները կարող են պայթյունի կամ հարվածային ալիքի պատճառներից մեկը լինել կամ հիմնականը. դրա պատասխանը հետաքննություն կտա: Այսօր առավոտյան դեռ ճայթյուններ լինում են տարբեր հատվածներում, ինչը խոսում է այդ նյութի սփռված լինելու մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում