Չինական բանակը շարունակում է զորավարժությունները, որոնք սկսվել են Թայվանի շրջակայքում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կատարած այցից հետո:
Սկզբում Պեկինում հայտնել են, որ զորավարժությունները կտևեն չորս օր, սակայն դրանց հինգերորդ օրը կղզու շուրջ նկատվել է 39 ռազմական ինքնաթիռ և 13 նավ:
Թայվանի ՊՆ հաղորդմամբ՝ չինական օդային և ծովային տրանսպորտային միջոցները դիտարկվում են հսկողության էլեկտրոնային միջոցների, պարեկային ինքնաթիռների, նավերի և հրթիռային համալիրների օգնությամբ: