Արցախի շուրջ վերջին օրերի զարգացումները վկայում են՝ գործ ունենք ռուս-ադրբեջանական պայմանավորվածության հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմաբան Դավիթ Թինոյանը:
Պատմաբանը հիշեցրեց՝ Արցախը կորցրել ենք 2020-ին, գործընթացները ցույց են տալիս, որ ռուսական կողմը գնալու է ավելի խորը զիջումների:
Լաչինի շուրջ զարգացումները պատմաբանը համարում է տարածաշարջանային մեծ գործընթացի մաս․« Բերձորի հանձնումը կարելի է դիտարկել ռուսական կողմի ռևերանս Ադրբեջանի նկատմամբ: Անհավատալի է, որ ռուսական կողմը չէր կարող զսպել Ադրբեջանին: ՌԴ-ն գնում է Խորհրդային միության վերականգնման ճանապարհով՝ դիտարկելով Արցախը որպես խայծ ընդդեմ Ադրբեջանի: Հայաստանը փախչելու շատ քիչ հնարավորություն ունի, Արևմուտքից սպասելիքները սուղ են: Ադրբեջանում ռուսական ազդեցությունը ավելի մեծ է, քան՝ թուրքական»: