Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական երկու կարևոր հենակետը. Ադրբեջանը մեծ սրացման փոքր «մետաստազ»

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը սահմանում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի կառուցումը պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում, որից հետո Լաչինը պետք է վերադարձվի Ադրբեջանին՝ քաղաքը, իսկ ռուս խաղաղապահները պետք է վերատեղակայվեն նոր ճանապարհը հսկելու: Սակայն, հարցը փաստորեն սրընթաց հասունանում է մինչև եռամյա ժամկետի ավարտը, որին կա դեռեւս մոտ մեկ տարի: Ինչու՞ է դա տեղի ունենում, որովհետև այդպես է որոշել Ադրբեջա՞նը, թե՞ Լաչինի շուրջ սրացումը «թելադրվել» է ավելի լայն օրակարգով, որտեղ Ադրբեջանն էլ պարզապես որոշել է օգտվել իր մասով: Բաքուն թերևս ավելի լայն գործընթացի, աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստի մետաստազն է, ինչի վկայությունն է թերևս այն, որ Արցախում՝ մասնավորապես Լաչինի ուղղությամբ սրացում տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում մի շարք նշանային իրադարձություններից հետո: ԱՄՆ, իսկ հետո ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարների այց Կովկաս, Պուտին-Ռայիսի-Էրդողան հանդիպում Թեհրանում և այդ շրջանակում նաև Իրանի գերագույն իշխանության՝ հոգևոր առաջնորդի մակարդակով բարձրաձայնված մտահոգություն-դիտողություն Պուտինին և Էրդողանին՝ հայ-իրանական սահմանի արգելափակման անթույլատրելիության մասին, հետո ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և առաջին անգամ բարձրաձայնում այն մասին, որ ԱՄՆ ունի հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարը դյուրացնելու առաջարկ:

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, իսկ դրանից առաջ Լավրով-Չավուօղլու և Բլինքեն-Չավուշօղլու հանդիպում ու հեռախոսազրույց համապատասխանաբար: Այդ աշխույժ «մաքոքի» պայմաններում սրացումը, որին գնում է Ադրբեջանը, պայմանավորված է դրա հնարավորության պատեհությամբ: Ինչպիսին է բովանդակությունը, շատ բարդ է ասել, որովհետև դրա համար անհրաժեշտ է հասկանալ, օրինակ, թե հաղորդուղիների ապաշրջափակման, իսկ գործնականում Իրանի հյուսիսային սահմանի ռազմա-քաղաքական լոգիստիկայի հարցում ինչպիսին ռեժիմ են ենթադրում Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, ինչ է մտածում Իրանը, ինչ են առաջարկում Ադրբեջանին, Հայաստանին: Այդ ամենից է հնարավոր եզրակացնել՝ Ադրբեջանը սրում է իրավիճակը, որովհետև գո՞հ չէ իրեն արվող առաջարկներից, թե՞ սրում է իրավիճակը, հաշվելով, որ դա կարող է «պահանջված» լինել Հայաստանի հանդեպ ճշնման տեսանկյունից, որպեսզի Երևանն ընդունի ինչ-ինչ առաջարկներ: Այստեղ է նաև հատկանշական, որ Հայաստանը ՌԴ խաղաղապահների հարցի համատեքստում արտահայտվում է Արևմուտք-Ռուսաստան խոսակցության մեխանիզմի նախաձեռնության պատրաստակամության մասին, թեև բաց է մնում հարցը, թե ինչ արձագանք կարող է լինել այդ պատրաստակամությանը թե Արևմուտքից, թե Ռուսաստանից:

Միաժամանակ, Երևանը կարծես թե նախընտրում է Լաչինի նոր ճանապարհի հարցում չպնդել եռամյա ժամկետը, փոխարենն այդ կերպ պահել կարևոր այլ ուղղությամբ դիրքեր, մասնավորապես Արցախի պաշտպանական բանակի, ինչպես նաև գուցե հենց հաղորդուղիների ապաշրջափակման ռեժիմի շուրջ քննարկումների: Ընդ որում, խորքային առումով հարցն այն չէ, որ կայացվելու են որոշումներ, վերջնական լուծումներ: Հարցն այն է, որ դրանք չլինելու պարագայում անգամ, ներկայումս տեղի է ունենում նաև առնվազն միջնաժամկետ հեռանկարների համար մի քանի ուղղությամբ ռազմա-քաղաքական օրակարգերի ձևավորում, որտեղ այսօր ընթացող դիրքային պայքարը եթե անգամ կոնկրետ որոշումների համար չէ, ապա միջնաժամկետ հեռանկարում քաղաքական օրակարգում ելակետերի և հենակետերի համար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում