Թուրքիան չմիանալով պատժամիջոցներին, հնարավորություն է տալիս ՌԴ-ին իր վրայով քողարկված շարունակել առևտուրը Արևմուտքի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերություններում նոր փուլ է, տնտեսական համագործակցությունը խորանում է․ Թուրքագետը կարծում է, որ Թուրքիայի գերագույն նպատակը՝ հնարավորություն ստանա իր զինված ուժերը տեղակայել Հարավային Կովկասում․ «Չի բացառվում, որ Ռուսաստան-Թուրքիա ռազմական համագործակցությունը խորանա: Ռուս-թուրքական մերձեցումը իր արտահայտումը կունենա Հարավային Կովկասում»: