Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Լավրովը «աճուրդի» է հանում խաղաղապահ մանդատը

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում, ուստի հիմա չեմ կարող կռահել։ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից որևէ մեկը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ, բայց մենք դրանք դեռ չենք տեսել», հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, պատասխանելով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունների մասին հարցին: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հնչել էր Հայաստանի կառավարության օգոստոսի 4-ի նիստում: Դրանում խոսվեց մասնավորապես այն մասին, որ ՝ ՌԴ խաղաղապահ մանդատը կամ պետք է Արցախոում գործի լիարժեք, եթե անգամ Ադրբեջանը չի վավերացրել այն, կամ, եթե կա այդ կապակցությամբ խոչընդոտ, ապա Երևանը կբազմապատկի ջանքը մանդատի միջազգային երաշխիքների ուղղությամբ, փաստացի՝ հարցի միջազգայնացման ուղղությամբ: Առաջինն արձագանքել էր Կրեմլը, խոսնակ Պեսկովի շուրթերով, որը նշել էր, թե հայ-ռուսական բազմակողմ և սերտ շփումների միջոցով  կհստակեցվեն մանդատի վերաբերյալ Երևանի հարցերը: Ընդ որում, Պեսկովի արձագանքի վերաբերյալ մեկնաբանությունում նկատել էի, որ Կրեմլը փաստացի լեգիտիմացնում է խաղաղապահ մանդատի վերաբերյալ Երևանի հարցադրումները՝ թեև դա բոլորովին չի երաշխավորում լուծումների վերաբերյալ մոտեցումների նույնականությունը, բայց բաց է մնում հարցը, թե արդյո՞ք նույն վերաբերմունքը կարող է լիել օրինակ ՌԴ ԱԳՆ շրջանակում:

Եվ ահա, Լավրովի արձագանքը վկայում է, որ այստեղ կա մոտեցումների տարբերություն, քանի որ Լավրովի արձագանքում նկատելի է Երևանի հայտարարությունների վերաբերյալ դժգոհ տոնայնությունը: Դրա վկայությունն է այն, որ Լավրովը չի խոսում այն մասին, թե կքննարկեն Երևանի մտահոգությունները կամ հարցադրումները, այլ նշում է, թե չկան կոնկրետ առաջարկներ: Ինչով կարող է պայմանավորված լինել Կրեմլի և ՌԴ ԱԳՆ արձագանքների որոշակի տարբեր տոնայնությունը, թերևս այլ խոսակցության նյութ է և այստեղ չպետք է ստանալ տպավորություն, թե խնդիրը վերաբերում է միայն արցախյան հարցին կամ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Իշխանական համակարգում գերատեսչական տակտիկական պատկերացումների հանգամանքը հատուկ է գործնականում ցանկացած երկրի, այդ թվում առավել ևս խոշորների, որտեղ ամեն մի գերատեսչություն մի յուրօրինակ «համակարգ-պետություն» է պետության մեջ: Եվ հենց դա է նաև, որ լուրջ և բարդ է դարձնում աշխատանքը խոշոր ուժային կենտրոնների հետ, որոնք անկասկած ռազմավարական իմաստով հետապնդելով նույն նպատակը, իրենց ներքին համակարգերում կարող են դիտարկել դրան հասնելու կամ դրա սպասարկման տարբեր ճանապարհներ:

Իսկ այդ ճանապարհների տարբերությունը ինքնին արդեն խնդիր է այդ ուղղությամբ աշխատող փոքրերի համար, եթե նույնիսկ բավարարի ընդհանուր նպատակը, իսկ այս դեպքում մեղմ ասած հարց է նույնիսկ այդ ընդհանուր նպատակի համադրելիությունը հայկական խնդիրների և շահերի հետ: Այդ իմաստով, Լավրովի արձագանքը մեծ հաշվով թողնում է տպավորություն, որ նա «աճուրդի» է հանում ռուսական խաղաղապահ մանդատը, հայտարարելով, որ առաջարկի իրավունք ունի նաև Բաքուն: Ասել կուզի, ո՞վ կանի ավելի լավ առաջարկ Մոսկվային՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն, նրա հետ էլ Լավրովը կնախընտրի աշխատել՝ բնականաբար այդ մոտեցման արդյունավետությունը հավաստիացնելով Պուտինին: Անշուշտ արժե նաև հարցը դիտարկել քիչ այլ կողմից էլ: Մասնավորապես, Լավրովի արձագանքի համատեքստում հնարավոր է և այն է, որ խաղաղապահների ռուսական մանդատի «միջազգայնորեն ամրացման» միտքն առաջ քաշող Երևանից ակնկալվող առաջարկը թարգմանաբար նշանակում է ակնկալվող առաջարկ այդ միջազգային շրջանակից: Այդ առումով, ի դեպ, կա իհարկե որոշակի տրամաբանություն, որովհետև, եթե միջազգային հանրությունը խաղաղապահ մանդատի հարցում պատրաստ չլինի ՌԴ հետ աշխատանքի, այլ տրամադրված լինի պայքարի, ապա Ռուսաստանը մանդատը պահելու հարցում գործընկեր ընտրելու է ինչպես միշտ՝ Թուրքիա և Ադրբեջան: Ինչ կստացվի, կամ ինչպես կստացվի, բարդ է ասել, բայց միարժեք է, որ հայկական բաժինն այդ ամենից կլինի միայն հավելյալ ռիսկը: Իհարկե դա չեզոքացնելուն է միտված նաև Երևանի այն աշխույժ դիվանագիտական աշխատանքը, որ փորձ է արվում իրականացնել հնարավորինս բազմազան ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում