Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ցամաքային զորքերի զորամասերն օգոստոսի 4-ին մարտական հրաձգություններ են կատարել Թայվանի նեղուցի արևելյան մասի ջրատարածքում՝ հեռահար հրետանու կիրառմամբ:
Հրաձգությունները սկսվել են Պեկինի ժամանակով 13:00-ին:
Չինաստանի ԱԳՆ-ն Թայվանի շրջանում Չինաստանի ԶՈՒ զորավարժություններն անվանել է անհրաժեշտ և օրինական պատասխան միջոց:
Զորավարժություններն ըստ նրանց, ուղղված են Չինաստանի ինքնիշխանության պաշտպանությանը: