Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Պատերազմները ռեսուրսի համար են, ու առաջինը հենց ռեսուրսը պետք է թիրախավորել և թշնամուն նյութական մեծ վնասներ պատճառել․ Ավետիսյան

Ամեն անգամ մեզ վրա կրակելուց հետո, երբ ազերական նավթի և գազի խողովակաշարը պայթեր՝ պատահաբար, Եվրոպան իրական մտահոգ կդառնար՝ ազիկների ականջները ձգելով և ամեն անգամ, երբ դրանք (պատահաբար) պայթեին, երբ մերոնց գերությունից ազատելուց հրաժարվեր՝ Եվրոպան անձամբ իր ձեռքով հետ կբերեր գերիներին: Ֆեյսբույքի իր էջում նման գրառում է արել հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։

Հայաստանի գլխավոր խնդիրը մնում է հնարավորությունների՝ ժամանակի և այլ ռեսուրսի սխալ տնօրինումը: Մենք այնքան հնարավորություն և էներգիա ենք վատնում, որ աշխարհի երեսին չլսված բան է:

Անկախությունից հետո ամեն ինչ արեցինք, որ երկիրը լքեն շուրջ 1.5 միլիոն մարդ. Սրանք բոլորը արժեք ստեղծող էին:

Բայց ամենավատը նա է, որ այս մարդկանց մեջ էին գիտության հազարավոր մարդիկ: Միայն ամերիկյան Մասկի և հայկական Լույս ծրագրերով Հայաստանից աշխարհի լավագույն համալսարաններում վերջին 20 և ավել տարիներին, սովորել են հարյուրավոր, իրականում մի քանի հազար մարդ: Սրանց գերակշիռ մասը, այսինքն գրեթե բոլորը՝ 90 և ավել տոկոս, կամ Հայաստանում չի ապրում և ախատում, կամ էլ Հայաստանում է, բայց Հայաստանի համար չի աշխատում:

Ամեն առավոտ զարթնում եմ այն մտքով, որ ինքս էլ իմ պետության հետ վատնում եմ իմ հնարավորությունները: Ես չեմ օգտագործում ինձ բաժին ընկած պոտենցիալի նույնիսկ մեկ տոկոսը, որովհետև իմ գործը հանրային քաղաքականություններն են, այսինքն պետական կառավարման խնդիրները՝ սուղ ռեսուրսների ճիշտ և արդյունավետ օգտագործումը. Իրականում մեզ մոտ ընդհանրապես չկա կառավարում, ամենը ինքնահոսի է. Չկա պետական արդյունավետ համակարգ և սրա պատճառով է, որ չենք զարգանում, այլ ոչ թե ռուսի, թուրքի, պարսիկի կամ այլոց պատճառով:

Ամեն առավոտ զարթնում եմ դեռ այն մտքով, որ գուցե մի օր հավաքվենք մտածել իմացող մարդկանցով և վերջապես քաղաքական պատասխանատվություն ստանձնենք սեփական երկրի համար:

Ամեն առավոտ, նոր հնարավորություն է, բայց ամեն երեկո հասկանում ես, որ այդ օրն էլ վատնվեց եւ պետությունը մնաց նույն վիճակում, իսկ իրականում ավելի վատացավ վիճակը:

Ես դեռ Հայաստանում եմ (քանի դեռ կյանք կա մեջս), դեռ զարթնում եմ հնարավորության հույսով, որ մի օր այլևս բաց չենք թողնի մեր հնարավորությունը:

Օրերն անցնում են, հնարավորություններն էլ հետը, մենք էլ մաշվում ենք՝ ձախողելով սեփական կյանքը, որովհետև այն Գիտակցաբար կապել ենք մեր ձախողված պետության կյանքի հետ, որ դրան ոտքի կանգնելու հնարավորություն տանք: Չեմ հանձնվել, բայց կյանքը անցնում է, ես ու դուք էլ մեծանում, իսկ հնարավորությունները հավերժ չեն, ինչպես և կյանքը, դրանք ինչ-որ պահի ավարտվում են:

Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում