Monday, 08 06 2026
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի

Հոկտեմբերի 7-9-ը տեղի կունենա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը

ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսի «Ճարտարագիտության աշխարհ» բաժինն այս տարի կներկայացվի ավելի քան 30 հայկական և մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերությունների կողմից, որոնք հանդես կգան տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: Այս մաին ասվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մամուլի հաղորդագրության մեջ:

«Ճարտարագիտության աշխարհը» կներառի ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները: Ճարտարագիտական բիզնես և հայկական տեխնոլոգիաների արտահանում բաժիններում կներկայանան մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող, մարքեթինգային, բրոքերային, ֆինանսական, հաշվապահական և այլ կազմակերպություններ, որոնք կառաջարկեն իրենց ծառայությունները նորաստեղծ ճարտարագիտական ընկերություններին:

Ներկայացվելու են ճարտարագիտական նորարարական լուծումներ ոչ միայն արդեն կայացած, այլև տասնյակ նորաստեղծ ընկերությունների կողմից, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering, Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions ընկերությունները: Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն թայվանական Դ-Լինկ ընկերության ինժեներական ստորաբաժանումը, սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերությունը, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս և այլ կազմակերպություններ:

ԴիջիԹեք ցուցահանդեսի ընթացքում այս տարի առաջին անգամ կանցկացվի ՏՏ աշխատանքային տոնավաճառ, որի շրջանակներում ճարտարագիտական ընկերությունները, ինչպես նաև տոնավաճառին մասնակցող մյուս ընկերությունները, կսպասեն ինժեներական կրթություն ստացած կամ ՏՏ ոլորտում աշխատել ցանկացող երիտասարդներին և տեղում կներկայացնեն իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: Արդյունքում տեղի կունենա գործատուի հետ անմիջական հանդիպում, ինչն էլ ռեալ հնարավորություն է աշխատանք ձեռք բերելու համար:

Տեղեկատվական և հեռահաղորկակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 7-9-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում