Արցախյան հարցը միջազգայնացվել է, չի կարելի բացառել բախումների սցենարներ, որոնք կապ չունեն Արցախի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը:
Փորձագետի խոսքով` Արցախյան հարցը միջազգայնացվել է, որն իր մեջ վտանգներ է պարունակում. «Արցախը ռուս-ադրբեջանական հարաբերություններում ունենալու է մտրակի ու կարկանդակի դեր»:
Փորձագետը կարծում է, որ ռուս խաղաղապահները կարող են արձանագրել, թե ով է խախտում արել, բայց Ադրբեջանը ունի կրակելու լռելյայն համաձայնություն: