Այս փուլում արդարացի չԷ Չինաստանից պահանջել՝ միանալու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մասնակցությամբ ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ նոր պայմանագրի քննարկմանը, քանի որ Չինաստանի միջուկային զինանոցը շատ ավելի պակաս Է, քան ԱՄՆ-ինը: Այդ մասին, օգոստոսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
«Չինաստանի միջուկային զինանոցն այն մասշտաբների չԷ, ինչ որ ԱՄՆ-ինն Է: Արդարացի եւ բանական չԷ Չինաստանից խնդրել՝ այս փուլում միանալու բազմակողմ զինաթափման գործընթացին»,-ասել Է դիվանագետը:
Խուա Չունյինն ընդգծել Է, որ, չնայած դրան, Չինաստանն ակտիվորեն աջակցում Է միջուկային չտարածման միջազգային համակարգին:
Նա նաեւ հավելել Է, որ Չինաստանը պատրաստ Է շարունակել բոլոր կողմերի հետ սերտ շփումներ պահպանել սպառազինությունների կրճատման հարցերի ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: